Սերգեյ Ալեքսեև (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ալեքսեև
Ծնվել էապրիլի 1, 1922(1922-04-01)[1]
ԾննդավայրՊլիսկով (գյուղ, Պոգրեբիշչեի շրջան), Lipovets County, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էմայիսի 16, 2008(2008-05-16)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունմանկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվիպակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սերգեյ Ալեքսեև Վիքիդարանում

Սերգեյ Ալեքսեև (ռուս.՝ Алексеев, Сергей Петрович, ապրիլի 1, 1922(1922-04-01)[1], Պլիսկով (գյուղ, Պոգրեբիշչեի շրջան), Lipovets County, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - մայիսի 16, 2008(2008-05-16)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրող, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1984 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի ապրիլի 1-ին, Կիևի նահանգի (այժմ` Վիննիցայի մարզի Պոգրեբիշչեի շրջան) Պլիսկով գյուղում, գյուղական բժշկի ընտանիքում։ 10 տարեկան հասակից ապրել է Մոսկվայում։ Դպրոցից հետո, 1940 թվականին ընդունվել է Պոստավա քաղաքի ավիացիոն ուսումնարան (Արևմտյան Բելառուսում)։ Պատերազմի սկսվելու ժամանակ նա եղել է դաշտային ճամբարում, սահմանի մոտ, բայց կուրսանտ Ալեքսեևը գործուղվել է Օրենբուրգի օդաչուական ուսումնարան։

Առանց ռազմական ուսումնարանում ուսումից կտրվելու ընդունվել է Օրենբուրգի մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետ, 1 տարի և 5 ամսվա ընթացքում անցել է ամբողջ կուրսը և 1944 թվականին դիպլոմ է ստացել։ Ուսումնարանն ավարտելուց հետո մնացել է այնտեղ որպես հրահանգիչ և մինչև պատերազմի ավարտը զբաղվել է կուրսանտների պատրաստմամբ։ 1945 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցութան անդամ։ 1945 թվականի վերջին զորացրվել է վնասվածքի պատճառով, որն ստացել էր ուսումնական թռիչքի ժամանակ։ Եղել է «Մանկական գրականություն» հրատարակչության խմբագիրը, 1950 թվականից` պատասխանատու քարտուղար, ավելի ուշ` ԽՍՀՄ գրողների միության մանկական գրականության հանձնաժողովի նախագահ։ 1958 թվականին դարձել է գրողների միության անդամ[2]։ Մանկական գրականության զարգացման հարցերի վերաբերյալ հոդվածների հեղինակ է։ 1965-1996 թվականներին եղել է «Մանկական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Սերգեյ Ալեքսեևի առաջին` «ԽՍՀՄ-ի պատմությունը։ Դասագիրք 4-րդ դասարանի աշակերտների համար» (Վլադիմիր Կարցովի հետ համահեղինակությամբ) գիրքը լույս է տեսել 1955 թվականին։ Ալեքսեևը նաև երեխաների համար նախատեսված «Հարյուր հեքիաթ պատերազմի մասին» գրքի հեղինակն է[3]։ 40 տարում գրել է ավելի գան 30 գիրք` նվիրված Ռուսաստանի պատմությանը (16-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը), որոնք հրատարակվել են 50 լեզուներով։

Մահացել է 2008 թվականի մայիսի 16-ին, Մոսկվայում[4][5][6][7]։ Թաղված է Պերեդելկինո գերեզմանոցում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1984 թվական)՝ «Բոգատիրյան ազգանուններ» գրքի համար (1978)
  • Արժանացել է ՌԽՍԴՀ Ն. Կրուպսկայայի անվան պետական մրցանակին (1970)` «Հարյուր պատմվածք ռուսական պատմությունից» գրքի համար (1966)
  • Արժանացել է Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակի (1979)` «Ընթանում է ժողովրդական պատերազմը», «Բոգատիրյան ազգանուններ», «Հոկտեմբերը քայլում է աշխարհով» մանկական գրքերի համար
  • Արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի միջազգային դիպլոմի
  • Արժանացել է Մանկական գրքի միջազգային խորհրդի (IBBY) պատվավոր դիպլոմին` «Հարյուր պատմվածք ռուսական պատմությունից» գրքի համար (1978)
  • ՌԽՍԴՀ մշակույթի վաստակավոր գործիչ[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Собрание сочинений в трёх томах. — М.: Детская литература, 1982-1984:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. Новые члены Союза // Московский литератор, 6 декабря 1958 г.
  3. Карасёв А. Критик — это как в армии замполит Արխիվացված 2013-08-16 Wayback Machine // АПН-Нижний Новгород. — 28.06.2007.
  4. 4,0 4,1 Утраты // Литературная газета — 21.05.2008.
  5. заглавие=Алексеев Сергей Петрович|автор=Чёрная Г. А.|страницы=23—26
  6. Коваленко С. А. Сергей Алексеев: [Для старшего школьного возраста]. — М.: Советская Россия, 1985. — 143 с.
  7. Миримский С. Алексеев Сергей // Кукумбер.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ալեքսեև (գրող)» հոդվածին։