Սեսիլ Տորմեյ
Սեսիլ Տորմեյ հունգ.՝ Tormay Cécile | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1876[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | ապրիլի 2, 1937[1][3] (60 տարեկան) |
Մահվան վայր | Mátraháza, Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | վիպասան, քաղաքական ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Ծնողներ | հայր՝ Béla Tormay? |
Պարգևներ և մրցանակներ | |
Cécile Tormay Վիքիպահեստում |
Սեսիլ Տորմայ ( հունգ.՝ Tormay Cécile հոկտեմբերի 8, 1876[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - ապրիլի 2, 1937[1][3], Mátraháza, Gyöngyös, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա), հունգարացի գրող, մտավորական, աջակողմյան քաղաքական գործիչ, ֆեմինիստ, գրական թարգմանիչ և սոցիալական տեսաբան։ Երկու անգամ՝ 1936 և 1937 թվականներին առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի հինգ տարբեր անվանակարգերում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիլ Տորմայն ունի գերմանական արմատներ։ Նրա մորական պապը՝ Յոժեֆ Շպիգելը, շինարարական կապալառու էր և օգնել է Իստվան Սեխենիին կառուցել Շղթայի կամուրջը։ Նրա հորական պապը` Կարոլ Քրենմլերը (Տորմայ), 1848-1849 թվականներին մասնակցել է հունգարական հեղափոխությանը և ստացել բանակի մայորի կոչում։ 19-րդ դարի վերջին Տորմայ ընտանիքը սկսել է համարվել ազնվական։ Նրա հայրը` Բելա Տորմայը, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ էր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ և պետքարտուղար։ Նրա մայրը Հերմին Բարկասին էր։
Երբ Սեսիլ Տորմեյը ուսանողուհի էր, գրական ստեղծագործություններ էր ուսումնասիրում գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով։ Նա հունգարերեն է թարգմանել Ֆրանցիսկ Ասսիզեցիի «Փոքր ծաղիկներ» աշխատությունը։ 1919 թվականին նա սկսել է արտահայտել իր քաղաքական հայացքները և դեմ է արտահայտվել Բելա Կունի ռեժիմին։ 1918-1919 թվականների հեղափոխության իրադարձությունների մասին նա հրատարակել է գիրք («Օրենքից դուրս օրագիր» (Bujdosó könyv, 1925, բառացիորեն «Արգելված գիրք»)՝ բողոքելով հետագա կոմունիստական կառավարության դեմ և ափսոսանք հայտնելով Հունգարիայի թագավորության բաժանման համար։ Սեսիլ Թորմեյը Բենիտո Մուսոլինին մեծ երկրպագու էր։ 1932 թվականին, նա հանդիպել է դուչեին՝ հունգարական կանանց լիգայից նրան բարեմաղթանքներ հղելով իտալերենով[5]։
Հռչակ է ձեռք է բերել գրելով երկու վեպ («Ժայռերի մարդիկ»(Emberek a kövek között), 1911, «Հին տուն» (A Régi ház), 1914) և հինգ կարճ պատմվածք։ Նրա ամենահայտնի գործը՝ «Հանցագործի օրագիր»-ը, կոմունիստների կողմից իրականացված ահաբեկչության մասին առաջին ձեռագիրն է 1919 թվականին Հունգարիայի Սովետական հանրապետության կարճ գոյության ընթացքում։ Սեսիլ Տորմայը երկու անգամ՝ 1936 և 1937 թվականներին առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի[6]։
Սեսիլ Տորմեյը մահացել է 1937 թվականի ապրլի 2-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Petőfi Literary Museum — 1954.
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ «Nomination Database». www.nobelprize.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Hungarian translation of the speech of Cécile Tormay in Rome». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «The Nomination Database for the Nobel Prize in Literature, 1901–1950».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- An outlaw’s diary (1923)
- Budapest wants to name a street after the antisemitic writer (in German, citates from Tormay in English)
- Jewish federation asks Budapest mayor to withdraw renaming of street after alleged anti-Semite
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Տորմեյ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 2 մահեր
- 1937 մահեր
- Հունգարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 1875 ծնունդներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Հակասեմականություն
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի դրամատուրգներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Հունգարացի կին գրողներ
- Հունգարացի ֆեմինիստներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Ֆեմինիստներ