Սենը Ռուանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սենը Ռուանում
'The Seine at Rouen' by Claude Monet, 1872, Hermitage.JPG
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1872[1]
բարձրություն54 սանտիմետր
լայնություն65,5 սանտիմետր
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1] և Otto Krebs collection?
սեփականատերOtto Krebs?
կայք

«Սենը Ռուանում» (ֆր.՝ La Seine à Rouen), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1872 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 54 × 65,5 սմ։

Այսօր «Սենը Ռուանում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[3] (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում Կլոդ Մոնեն պատկերել է Սեն գետը։ Գետի վրա կառանված առագաստանավեր են, որոնց առագաստներն իջեցված են։ Առաջին պլանում երևում են գետափի ծառերը, որոնց ճյուղերը մի քիչ ստվերածածկ են անում տարածքը՝ ի հակադրություն մյուս ափի, որտեղ գետափը վառ արևային լույսով է պատկերված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սենը Ռուանում» ստեղծագործությունը Մոնեն նկարել է 1872 թվականին, երբ եղբոր՝ Լեոնի հրավերով մեկնում է Ռուան, որ մասնակցի Ռուանի մունիցիպալ ցուցահանդեսին։ Ուղևորությունը հեղինակի համար շատ բարեհաջող էր. Մոնեն այստեղ նկարեց մի քանի բնանկար և սկսեց հաճախակի այցելել, որ նորից նկարներ վրձնի։

Նկարը երկար ժամանակ մնացել է հեղինակի արվեստանոցում։ Այն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1909 թվականի փետրվարին Դրուո հյուրանոցում։ Հետո այն գնվել է ֆրանկֆուրտցի առևտրական Հուգո Նատանի կողմից։ Վերավաճառվել է գերմանացի հայտնի կոլեկցիոներ Օտտո Կրեբսին[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը հափշտակվել է խորհրդային զորքի կողմից և ուղարկվել ԽՍՀՄ՝ որպես ռազմատուգանք[5]։ Երկար ժամանակ պահվել է Էրմիտաժի պահոցներում։ «Սենը Ռուանում» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմավարի ցուցահանդեսի շրջանակներում[6]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (սրահ 403)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29703/
  2. Pinquié Julia։ «La Seine à Rouen, Claude MONET, 1872»։ GéoSeine (fr-FR)։ Վերցված է 2020-06-10 
  3. Государственный Эрмитаж. — Клод Моне «Сена в Руане»
  4. «Claude Monet. The Seine at Rouen (La Seine à Rouen).»։ www.freeart.com։ Վերցված է 2020-06-10 
  5. «La Seine à Rouen - Claude MONET»։ www.copistes.com։ Վերցված է 2020-06-10 
  6. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 132—135.
  7. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Albert Kostenevitch, Catalogue de l'exposition de la peinture française des XIXe et XXe siècles [à l'Ermitage] issue des collections privées d'Allemagne, ministère de la Culture de la Fédération de Russie, musée de l'Ermitage, Saint-Pétersbourg, 1995, traduction en allemand chez Kindler, Munich, 1995

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]