Սենատորների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Սենատորների պալատ
Piazza del Campidoglio.jpg
Տեսակպալացցո
ՀասցեPiazza del Campidoglio, Roma
Վարչական միավորMunicipio I[1]
ԵրկիրԻտալիա[1]
Կառուցված1605
ՃարտարապետՄիքելանջելո
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Կոորդինատներ: 41°53′34.810008100012″ հս․ լ. 12°29′0.78000009999733″ ավ. ե. / 41.89300278002777844° հս․. լ. 12.4835500000277761501° ավ. ե. / 41.89300278002777844; 12.4835500000277761501
Palazzo dei Senatori (Rome) Վիքիպահեստում

Սենատորների պալատ (իտալ.՝ Palazzo Senatorio), վերածննդյան ժամանակաշրջանի հասարակական շենք, որը կառուցվել է 1573-1605-ական թվականներին Հռոմում՝ Կապիտոլիում բլրի վրա՝ Միքելանջելոյի նախագծով: Այժմ այնտեղ տեղակայված է Հռոմի քաղաքապետարանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 78 թվականին Սենատը դեսպան Կվինտ Լուտացի Կատուլին հանձնարարել էր Կապիտոլիումի բլրին պետական արխիվ կառուցել՝ Տաբուլարիում: Շինարարությունը գլխավորում էր ճարտարապետ Լուցիոս Կորնելիոսը: Միջնադարի ընթացքում արխիվի շենքը դատարկվել է, ինչպես քաղաքի այլ անտիկ շինություններ: Ազնվական Կորսի ընտանիքը, օգտվելով վերջինիս տեղակայման դիրքից, այնտեղ դղյակ է կառուցել:

16-րդ դարի կեսին Հռոմի պապը հանձնարարել է Միքելանջելոյին վերակառուցել ամբողջ Կապիտոլիումը, գագաթին հրապարակ կառուցել՝ Պյացա դել Կամպիդոլյու անվամբ: Ճարտարապետի մտահղացմամբ հրապարակի ծայրերը պետք է երեք պալատ կազմեին, որոնցից գլխավորը պետք է դառնար սենատորների պալատը:

1538 թվականին Կամպիդոլո հրապարակի կենտրոնում տեղադրել են Մարկոս Ավրելիանոսի արձանը:

Միքելանջելոյի վեհակերտ նախագիծը իրականացվել է նրա մահից հետո, աշակերտների՝ Ջակոմո դելլա Պորտի և Ջիրոլամո Ռայնալդի (մինիմալիզմի ներկայացուցիչներ) կողմից: Նոր շենքում պահպանվել է անտիկ Տաբուլարիումի ներքևի հատվածը: Կողքի երկու աշտարակները ևս մնացել են Կորսի ամրության ժամանակաշրջանից: Այս ամենը կանցնի ամրոցին, չնայած դրա վերածննդյան ճակատին:

Քաղաքապտարանի աշտարակը կառուցվել է 1575-1582 թվականներին ճարտարապետ Մարտինո Լոնգիի կողմից:

1871 թվականից պալատներից մեկը ծառայում է որպես Հռոմի քաղաքապետի նստավայր և քաղաքային այլ պաշտոնյաների կացավայրը, այդ իսկ պատճառով շինության մեծ մասը փակ է զբոսաշրջիկների համար: 1957 թվականի մարտի 25-ին կնքվել է Հռոմեական պայմանագիրը: Շենքի ներքևի մասում (անտիկ) ցուցադրվում են Կապիտոլիական թանգարանների որոշ ցուցադրանմուշներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 archINFORM — 1994.