Jump to content

Սեմույել Լիթլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմույել Լիթլ
անգլ.՝ Samuel Little
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1940(1940-06-07)
ԾննդավայրՌեյնոլդս, Ջորջիա նահանգ, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 30, 2020(2020-12-30)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԼանքասթեր, Լոս Անջելես
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունHawthorne School?
Մասնագիտությունսերիական մարդասպան
 Samuel Little Վիքիպահեստում

Սեմույել Լիթլ (անգլ.՝ Samuel Little, հունիսի 7, 1940(1940-06-07), Reynolds, Թեյլոր շրջան, Ջորջիա, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 2020(2020-12-30)[1], Լանքասթեր, Լոս Անջելես), ամերիկացի սերիական մարդասպան։ Մեղադրվել է 3 կանանց սպանության մեջ, որոնք տեղի են ունեցել Կալիֆոռնիայում 1987-1989 թվականներին։ Նրա դատապարտումից հետո Կալիֆոռնիա նահանգի կառավարությունը մեղադրեց Լիթլին 1982 թվականից 9 նահանգներում կատարված սերիական սպանությունների մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Լիթլը ծնվել է 1940 թվականի հունիսի 7-ին Ջորջիա նահանգի Ռեյնոլդս քաղաքում։ Նրա ծննդից հետո ընտանիքը տեղափոխվել է Օհայո նահանգ։ Լիթլը մեծացել է Լորեյն քաղաքում և մեծ մասամբ դաստիարակվել է տատիկի կողմից։ Նա հաճախել է Հոութոն Ջունիոր ավագ դպրոցը և ունեցել է խնդիրներ կարգապահության և առաջադիմության հետ[2], զբաղվել է սպորտով։ 1956 թվականին, լինելով բարձր դասարանների աշակերտ, Լիթլը առաջին անգամ ձերբակալվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում օտար սեփականության տարածք ներխուժման համար։ Նա դատապարտվել է և որոշակի ժամանակ անցկացրել է անչափահաս հանցագործների համար նախատեսված կալանավայրում[3]։ Դպրողն ավարտելուց հետո Սեմույելը չի շարունակել կրթությունը և ազատ ժամանակի մեծ մասն անցկացրել է փողոցներում, կատարել է մանր գողություններ և ժամանակ առ ժամանակ աշխատել է, որպես մեկ օրյա աշխատակից[2]։

Հանցագործի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Լիթլը ձերբակալվել և մեղադրվել է Լորեյն քաղաքում գտնվող կահույքի խանութ ներխուժման մեջ։ Սեմույելը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման և ազատության մեջ հայտնվեց միայն 1964 թվականին։ Ազատումից հետո Լիթլը լքեց Օհայո նահանգը և մի քանի տարվա ընթացքում թափառեց տարբեր նահանգներում՝ գումար աշխատելով գողությունների և թալանի միջոցով[2]։ 1960- ականների վերջում Լիթլը տեղափոխվեց Ֆլորիդա նահանգ, որտեղ ապրել է իր մոր հետ։ Այդ ժամանակ նա աշխատում էր, որպես սանիտար, իսկ հետագայում՝ որպես գերեզմանատան աշխատակից։ Որոշակի ժամանակի Լիթլը գումար էր աշխատում բռնցքամարտի միջոցով՝ մասնակցելով մենամարտերի[4]։ Մինչև 1975 թվականը Սեմույելը 26 անգամ ձերբակալվել էր ԱՄՆ- ի մոտ 11 նահանգների տարածքում գողությունների, բռնաբարման փորձի, հարձակումների, խարդախությունների և ոստիկանների վրա հարձակման կապակցությամբ[5]։ Շատ ժամանակ էր անցկացնում մարմնավաճառների և կավատների շրջապատում։ 1980- ականների սկզբում նա տեղափոխվեց երկրի հարավային մաս, որտեղ 1982 թվականին Միսսիսիպի նահանգի Պասկագուլա քաղաքում ձերբակալվեց և մեղադրվեց 22- ամյան մարմնավաճառ Մելինդա Լապրիի սպանության մեջ, ով անհայտ կորել էր 1982 թվականի սեպտեմբերին։ Հետաքննության ընթացքում նա տեղափոխվել է Ֆլորիդա նահանգ, որտեղ ներկայացավ դատարանի առաջ 26- ամյա Պաթրիսիա Մաունտի սպանության համար, ում մարմինը հայտնաբերվել էր 1982 թվականի աշնանը և ով, ըստ վկաների ցուցմունքների անհետացման գիշերը ժամանակ է անցկացրել մի մարդու հետ, ով էլ հետագայում իդենտիֆիկացվել է, որպես Սեմույել Լիթլ։ Սպանության ժամանակի որոշման հետ կապված խնդիրների պատճառով և վկաների կողմից տրված ցուցմունքների հանդեպ կասկածի հետևանքով Լիթլը արդարացվեց 1984 թվականի հունվարին[6]։ Այս հանցագործություններում պատժից խուսափելուց հետո Լիթլը տեղափոխվեց Կալիֆորնի նահանգ, որտեղ հաստատվեց Սան Դիեգո քաղաքի մոտակայքերում[7]։ 1984 թվականի հոկտեմբերին Լիթլը ձերբակալվեց 2 մարմնավաճառների վրա հարձակման և ծեծի ենթարկման մեղադրանքով և դատապարտվեց 2,5 տարի ազատազրկման։ Նա դուրս եկավ կալանավայրից 1987 թվականին և տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ ըստ հետաքննության տվյալների կատարել է ևս մի քանի սպանություն[8]։ 2009 թվականին Լիթլը ձերբակալվել է թմրանյութերի պահման մեղադրանքով, բայց շուտով ազատ է արձակվել և թաքնվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Convicted Killer Samuel Little Dies — 2020.
  2. 2,0 2,1 2,2 «Sam Little, who grew up in Lorain, is linked to serial killer probes.on April 08, 2013».
  3. «Timeline retraces the whereabouts of a career criminal, alleged serial killer Published April 07, 2013».
  4. «More cases connected to L.A. serial killer suspect Tami Abdollah April 7, 2013».
  5. «Timeline retraces the whereabouts of a career criminal, alleged serial killer Published April 07, 2013».
  6. «"I just be in the wrong place at the wrong time with people": Is Samuel Little a Serial Killer? Published April 8, 2013». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Samuel Little, aka Samuel McDowell: Yet Another Black Serial Murder Suspect from '80s' Los Angeles: Moved Around the Country, May Have Killed Scores in 24 States, but Don't Expect the National Media to Cover Him. January 07, 2013».
  8. «Women's testimony called 'blueprint' to serial killer suspect's behavior. September 1, 2014». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմույել Լիթլ» հոդվածին։