Սեմյուել Սաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյուել Սաքս
Ծնվել էհուլիսի 28, 1851(1851-07-28)
ԾննդավայրՄերիլենդ, ԱՄՆ
Մահացել էմարտի 2, 1935(1935-03-02) (83 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանSalem Fields Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբանկիր, ձեռնարկատեր և ներդրումային բանկիր
Ծնողներհայր՝ Ջոզեֆ Սաքս
ԵրեխաներՓոլ Ջոզեֆ Սաքս, Վոլթեր Էդուարդ Սաքս, Arthur Sachs? և Ella Sachs Plotz?

Սեմյուել Սաքս (անգլ.՝ Samuel Sachs, հուլիսի 28, 1851(1851-07-28), Մերիլենդ, ԱՄՆ - մարտի 2, 1935(1935-03-02), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հրեական ծագում ունեցող ամերիկացի բանկիր, «Goldman Sachs» ֆինանսական խոշոր ընկերության համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մերիլենդում՝ Բավարիայից այստեղ վերաբնակեցված հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Սաքսը, թամբագործ վարպետի որդի է եղել, զբաղվել է ուսուցչությամբ։ Ամուսնանալով իր աշակերտուհիներից մեկի հետ, որը ունևոր ոսկերիչ Բայերի դուստրն էր՝ Ջոզեֆ Սաքսը փախել է Ամերիկա։ Նրանք ունեցել են հինգ զավակ։ Ծնողների մահից հետո Սեմյուել Սաքսը ստիպված է եղել 15 տարեկանից աշխատել։

Նրա ավագ եղբայրը՝ Ջուլիուսը, ամուսնացել է Մարկուս Գոլդմանի դստրերից մեկի հետ։ Պայմանագրի հիման վրա կնքված ամուսնությունը հաջողություն է բերել, և Գոլդմանները որոշել են իրենց կրտսեր դստերը՝ Լուիզային, ևս ամուսնացնել Սաքսերի ընտանիքի մյուս ներկայացուցչի՝ Սեմյուելի հետ։

1882 թվականին Մարկուս Գոլդմանը փեսային իր հիմնած ընկերությունում գործընկերներ դառնալու առաջարկ է արել։ Սեմյուել Սաքսը ընդունել է աներոջ առաջարկությունը, վաճառել է իր հագուստի խանութը և 15000 $ ներդրումային ֆոնդով դարձել ընկերության բաժնետեր։ Ընկերությունը վերանվանվել է «M. Goldman & Sachs»[1]:

1904 թվականին Մարկուս Գոլդմանի մահից հետո մինչև Մեծ ճգնաժամը ընկերության ղեկավարությունը ստանձնել է Սաքսը։ Նա ընկերության ֆոնդերի համալրման համար ակտիվորեն արժեթղթեր է թողարկել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Уильям Коэн Деньги и власть: Как Goldman Sachs захватил власть в финансовом мире = Money and Power How Goldman Sachs Came to Rule the World. — М.: Альпина Паблишер, 2013. — 680 с. — ISBN 978-5-9614-1709-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]