Սեզ սողացող
| Սեզ սողացող | |
Սեզ սողացող | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
| Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
| Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
| Տրիբա | Triticeae |
| Ցեղ | Elymus |
| Տեսակ | Սեզ սողացող (E. repens) |
| Միջազգային անվանում | |
| Elymus repens | |
Սեզ սողացող (լատիներեն՝ Elytrigia repens), ջղախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սողացող ճյուղավոր երկար կոճղարմատով (որի հանգույցներից դուրս են գալիս փնջաձև արմատները և միամյա ցողունները), բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է, որի բարձրությունը 60-100 սմ է։ Բազմանում է մեծ արագությամբ և տալիս է շատ սերմեր։ Ծղոտաձև ցողուններն ունեն սնամեջ միջհանգույցային տարածություններ և լայն-գծային հերթադիր տերևներ։ 7-8 ծաղիկներից կազմված երկար հասկում հավաքված են երկու սրածայր հասկիկային թեփուկներով պարզ ծաղիկները։ Պտուղը հատիկ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է թփուտներում, այգիներում, ցանքսերում և խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում, Երևանում։ Լավ անասնակեր է[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են սեզի՝ գարնանը և աշնանը հավաքվող կոճղարմատները, որոնք պարունակում են շաքարներ, ինուլին, կարոտին, վիտամին C, սապոնիններ, լորձային նյութեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերային յուղեր, գլիկոզիդներ և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզ սողացող» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզ սողացող» հոդվածին։ |
| ||||||||||||||
| ||||||||||