Սեդրակ Օտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Օտյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ Օտյան
Դիմանկար
Ծնվել է1898
Մահացել էհուլիսի 13, 1937(1937-07-13)
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սեդրակ Գեորգի Օտյան (1898 - հուլիսի 13, 1937(1937-07-13)), Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից, կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին ընտանիքով Պարսկաստանից տեղափոխվել էր Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար)։ Այստեղ Օտյանը մասնակցել էր սովետական իշխանության հաղթանակի համար մղվող պայքարին։ Կարճ ժամանակ Ռոստով–Նախիջևանի հայկական կոմսեկցիայում աշխատելուց հետո մոբիլիզացվել էր կարմիր բանակ քաղաքական աշխատանքի։ 1920 թվականի դեկտեմբերից՝ Իջևանի գավառի հողբաժնի վարիչ։ Մասնակցել էր քաղաքացիական կռիվներին Հայաստանում։

1921-1924 թվականներին կուսակցական, խորհրդային ղեկավար աշխատանքներ էր կատարել Հայաստանի մի շարք շրջաններում։ 1924 թվականին գործուղվել էր Մոսկվա՝ Սվերդլովի անվան կոմհամալսարանում սովորելու, որը չի ավարտել է, վերադառնալով Հայաստան, նշանակվել էր նախ Դարալագյազի, ապա 1926-1928 թվականներին՝ Զանգեզուրի գավկոմների քարտուղար։ 1929-1930 թվականներին՝ Հայաստանի պետքաղվարչության պետի տեղակալ, ապա՝ պետ[1]։

1931-1933 թվականներին՝ ՀԿ(բ) կ ԿԿ երրորդ, ապա երկրորդ քարտուղար։ Կյանքի վերջին տարիներին եղել էր Անդրկովկասի սովխոզների ժողկոմ։ Ընտրվել է Համ Կ(բ) կ 14-րդ, ՀԿ(բ) կ մի քանի համագումարների պատգամավոր։

1937ին՝ Բաշկիչետիի (այժմ՝ Դմանիսի, Վրաստան) շրջկոմի քարտուղար։ Ձերբակալվել է 1937 թվականի ապրիլի 29-ին։ Ընդգրկվել է Ստալինի երկրորդ ցուցակում, որն ընդունվել է Վրացական ՍՍՀ ղեկավարության կողմից 1937 թվական հունիսի 26-ին։ Գնդակահարվել է նոյն թվականի հուլիսի 13-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի անվտանգության մարմինների պատմություն
  2. «Aghasi Khanjian's Case». https://idfi.ge/en. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։