Օտյան
Արտաքին տեսք
Ազգանունը կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Պողոսի Օտյան (1834-1887), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս[2]։
- Երվանդ Խաչիկի Օտյան (1869-1926), գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր[2]։
- Պողոս Օտյան (18-19-րդ դարեր), հասարակական գործիչ, բարեգործ, քաղաքական ժողովի անդամ, մանկավարժ։
- Սեդրակ Գեորգի Օտյան (1898-1937), հեղափոխական շարժման մասնակից, կուսակցական, պետական աշխատող։
- Տիգրան Օտյան (1880-1915), գրող, մանկավարժ[2]։
Գրական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոս Օտյան - XIX դարի սկզբին Կեսարիայի Մունճուսուն գյուղից պանդխտել է Կոստանդնուպոլիս, իբրև շինարար բանվոր՝ աշխատել արքունի ճարտարապետ Գ. Պալյանի մոտ և նրա հովանավորությամբ դարձել է նախ գրագիր, ապա՝ արքունի ճարտարապետ։ Նա իր բնակարանում բացել է մասնավոր դպրոց, հրավիրել եվրոպական կրթություն ստացած ուսուցիչների և իր նյութական միջոցներով կրթել Կոստանդնուպոլսի մի խումբ պատանիների, որոնց թվում էին Հարություն Սվաճյանը և Գ. Օտյանը։
- Խաչիկ Օտյան - (1842-1908) բազմակողմանի կրթություն է ստացել, 1861 թվականին Փարիզում մտերմացել է Մ. Նալբանդյանի հետ, որը նրան է ձոնել իր «Սոս և Վարդիթերի կրիտիկան»։ Իբրև պետական հանձնաժողովի անդամ, մասնակցել է Սան Ստեֆանոյի (1878) բանակցություններին։ Զբաղվել է թարգմանությամբ։
- Եվփիմե Օտյան - Կոստանդնուպոլսի ճանաչված մանկավարժներից էր։
- Գրիգոր Օտյան (1834-1887) - հայ հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի հիմնադիրներից։ Մասնակցել է Հայ Ազգային և օսմանյան 1876 թվականի սահմանադրությունների մշակմանը։
- Երվանդ Օտյան (1869-1926) ― նշանավոր գրող-երգիծաբան, հրապարակախոս։ Օտյանների ամենահայտնի ներկայացուցիչն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 371:
- ↑ 2,0 2,1 2,2 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 760։
| Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |