Սեդա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Հակոբյան
Seta Hagopian 2.jpg
Ծնվել է հուլիսի 28, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:28|2|0}}) (67 տարեկան)
Երկիր Flag of Iraq.svg Իրաք
Մասնագիտություն երգիչ
Երգչաձայն սոպրանո
Կայք setahagopian.com

Սեդա Հակոբյան (արաբ․՝ سيتا هاكوبيان‎‎, հուլիսի 28, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:28|2|0}})), հայկական ծագմամբ իրաքցի երգչուհի: Երաժշտական կարիերան սկսել է 1968 թվականին, ունեցել է մեծ հաջողություն: Հայտնի է որպես «Իրաքի ջերմ ձայն»[1] և համարվում է Իրաքի Ֆեյրուզը[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Իրաքի Բասրա քաղաքում քրիստոնյա իրաքահայերի ընտանիքում: Հայրը թենիս էր խաղում և որպես Իրաքի ներկայացուցիչ հանդես է եկել տարբեր մրցաշարերում: Երաժշտական ասպարեզ մուտք գործելուց հետո Սեդան աշխատում է այնպիսի հայտնի կոմոպզիտորների հետ, ինչպիսիք են Թարիք ալ-Շիբլին, Ֆարուք Հիլալ Խամաշը, Էլիաս Ռահբանին և Ահմեդ Քասիմը:

Հակոբյանի երաժշտական ոճը առաջիններից էր, որ նորացրեց իրաքյան երգերը` արևմտյան գործիքների ներդրման և ժամանակակից փոփ երաժշտության միջոցով: Սեդա Հակոբյանը համերգներով հանդես է եկել ամբողջ արաբական աշխարհում, այդ թվում` Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, ինչպես նաև Եվրոպայում` Ուզբեկստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բուլղարիայում և Իսպանիայում:

1997 թվականին Հակոբյանը հեռացել է Իրաքից և հաստատվել Կատարում: Այժմ բնակվում է Տորոնտոյում:

Անձնականկյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդան ամուսնացած է ռեժիսոր Էմադ Բաջատի հետ: Ունեն երկու դուստր` Նովան և Նեիրը: Նովա Էմադը նույնպես երգչուհի է, ապրում է Կանադայում և հետևում է մոր հետքերին` նորացնում է դասական իրաքյան երաժշտությունը` ներմուծելով նոր ժանրեր, օրինակ` հիփ-հոփ / Trance և Bossa-Nova: Նեիրը խմբագիր, ռեժիսոր և լուսանկարիչ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iraqi Armenian vocalist singer and songwriter
  2. «Seta Hagopian, the Fairuz of Iraq»։ Ajam Media Collective։ 2017-05-15։ Վերցված է 2017-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]