Սեբորեային կերատոզ
Ենթակատեգորիա | կերատոզ, մաշկի բարորակ գոյացություն, ականթոմա, հիվանդություն | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
Սեբորեային կերատոզ, մաշկի ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցք, որն առաջանում է մասնավորապես կերատինոցիտներից, մաշկի արտաքին շերտում, որը կոչվում է էպիդերմիս: Մաշկի վրա հայտնվում են տարբեր գույներով՝ բաց շագանակագույնից մինչև սև[1]:
Նրանք ունեն կլոր կամ օվալ տեսք,կարող են լինել միայնակ կամ բազմակի, և դրանց չափերը տատանվում են ավելի քան 2,5սմ (1դյույմ) լայնությամբ[2]: Նրանք հաճախ կապված են մաշկի այլ հիվանդությունների հետ, ներառյալ բազալ բջջային քաղցկեղը[3]: Հազվադեպ, սեբորեային կերատոզը և բազալբջջային քաղցկեղը հայտնվում են նույն տեղում: Կլինիկական հետազոտության ժամանակ դիֆերենցիալ ախտորոշումը տարբերակվում է` գորտնուկ և մելանոմա[1]: Քանի որ ներգրավված են միայն էպիդերմիսի վերին շերտերը, սեբորեային կերատոզները հաճախ ունեն «կպչուն» տեսք: Որոշ մաշկաբաններ սեբորեային կերատոզներն անվանում են «սեբորեային գորտնուկներ», քանի որ դրանք նման են գորտնուկների, բայց «գորտնուկ» տերմինը վերաբերում է մարդու պապիլոմավիրուսի ախտահարմանը[4]:
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբորեային կերատոզի առաջացման պատճառը հայտնի չէ։ Միակ կապն այն է, որ դրա ախտահարման հաճախականությունը տարիքի հետ մեծանում է[1]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին զննման ժամանակ ախտորոշումը կատարվում է ներկառուցված «կպչուն» արտաքինով, եղջյուրավոր մարգարիտների կամ կիստաների առաջացմամբ: Մուգ պիգմենտային ախտահարումները կարող են խնդիր առաջացնել տարբերակելու հանգուցային մելանոմայից[5]: Ավելին, դեմքի մաշկի վրա բարակ սեբորեային կերատոզները կարող են շատ դժվար լինել տարբերել մելանոմայից նույնիսկ դերմատոսկոպի միջոցով: Կլինիկորեն էպիդերմալ նևուսները արտաքին տեսքով նման են սեբորեային կերատոզներին: Էպիդերմալ նևուսները սովորաբար արդեն տեսանելի են երեխայի ծննդի ժամանակ: Կոնդիլոմաները և գորտնուկները կարող են կլինիկորեն նմանվել սեբորեային կերատոզներին, և այս դեպքում դերմատոսկոպիան կարող է օգտակար լինել դրանք տարբերելու համար, սակայն սեռական օրգանների մաշկի վրա կոնդիլոմաները և սեբորեային կերատոզները դժվար է տարբերակել նույնիսկ բիոպսիայի ժամանակ:
Կատարվել են ավելի քան 4000 բիոպսիայի ենթարկված մաշկի ախտահարումների ուսումնասիրություններ, որոնք կլինիկորեն ճանաչվել են որպես սեբորեային կերատոզ, դրանցից մոտ 3.1%-ը չարորակ նորագոյացություններ էին: Դրանցից 2/3-ը տափակ բջջային քաղցկեղ էր[6]: Ներկայումս սեբորեային կերատոզների ախտորոշման ոսկե ստանդարտը մաշկի բիոպսիաների հիստոպաթոլոգիական վերլուծությունն է[7]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբորեային կերատոզների հեռացման պատճառները ներառում են գրգռվածություն, արյունահոսություն, էսթետիկ խնդիրներ[8][1]: Որպես կանոն, դրանց բուժման տարբերակներն են` էլեկտրոկոագուլյացիա և կրիովիրաբուժություն: Սովորաբար սեբորեային կերատոզների գրագետ հեռացումը տեսանելի սպիներ չի առաջացնում[9]:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբորեային կերատոզը մաշկի ամենատարածված բարորակ գոյացություններից է: Ախտահարման հավանականությունը տարիքի հետ ավելանում է[10]: Ավելի քիչ տարածվածություն կա ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ[11]: Սովորաբար այն հանդիպում է միջին տարիքում է, թեև դրանք տարածված են երիտասարդ հիվանդների մոտ: Քանի որ դրանք հանդիպում են նաև 15-ից 25 տարեկան հիվանդների 12%-ի մոտ,«ծերունական կերատոզ» տերմին գործածելը սխալ է[12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Moles, Freckles, Skin Tags, Benign Lentigines, and Seborrheic Keratoses». Cleveland Clinic. Արխիվացված է օրիգինալից 2015-05-22-ին.
- ↑ «Seborrheic keratosis-Seborrheic keratosis - Symptoms & causes». Mayo Clinic (անգլերեն). Mayo Clinic. Վերցված է 7 August 2023-ին.
- ↑ Fusco, N.; Lopez, G.; Gianelli, U. (2015). «Basal Cell Carcinoma and Seborrheic Keratosis: When Opposites Attract». International Journal of Surgical Pathology. 23 (6): 464. doi:10.1177/1066896915593802. PMID 26135529. S2CID 206650583.
- ↑ Reutter, Jason C.; Geisinger, Kim R.; Laudadio, Jennifer (2014). «Vulvar Seborrheic Keratosis». Journal of Lower Genital Tract Disease. 18 (2): 190–4. doi:10.1097/LGT.0b013e3182952357. PMID 24556611. S2CID 26756807.
- ↑ Luba MC, Bangs SA, Mohler AM, Stulberg DL (2003). «Common benign skin tumors». Am Fam Physician. 67 (4): 729–738. PMID 12613727. «§Seborrheic Keratosis: ... Differentiating between seborrheic keratoses and melanomas is a challenge. Both have variable dark colors, the potential for large size, and irregularity.»
- ↑ Chen, Tiffany Y.; Morrison, Annie O.; Cockerell, Clay J. (2017-09-01). «Cutaneous malignancies simulating seborrheic keratoses: An underappreciated phenomenon?». Journal of Cutaneous Pathology. 44 (9): 747–8. doi:10.1111/cup.12975. PMID 28589622. S2CID 11350866.
- ↑ Hanlon, Allison (2018). A Practical Guide to Skin Cancer (անգլերեն). Springer. էջ 80. ISBN 9783319749037. Վերցված է 22 September 2018-ին.
- ↑ «Seborrheic keratosis-Seborrheic keratosis - Diagnosis & treatment». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 7 August 2023-ին.
- ↑ «Seborrheic keratoses». American Academy of Dermatology. Վերցված է 22 September 2018-ին.
- ↑ Zhang, Ru-Zhi; Zhu, Wen-Yuan (2011). «Seborrheic keratoses in five elderly patients: An appearance of raindrops and streams». Indian Journal of Dermatology. 56 (4): 432–434. doi:10.4103/0019-5154.84754. PMC 3179013. PMID 21965858.
- ↑ Yeatman JM, Kilkenny M, Marks R (September 1997). «The prevalence of seborrhoeic keratoses in an Australian population: does exposure to sunlight play a part in their frequency?». Br J Dermatol. 137 (3): 411–4. doi:10.1111/j.1365-2133.1997.tb03748.x. PMID 9349339.
- ↑ Gill D, Dorevitch A, Marks R (Jun 2000). «The prevalence of seborrheic keratoses in people aged 15 to 30 years: is the term senile keratosis redundant?». Arch Dermatol. 136 (6): 759–62. doi:10.1001/archderm.136.6.759. PMID 10871940.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեբորեային կերատոզ կատեգորիայում։ |
Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |