Սարիգյուղ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիգյուղ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍարիգյուղ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Ամիրխանյան

«Սարիգյուղ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Սարիգյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1992 թվականին ջոկատի մարտիկներից ստեղծվել է հրետանավորների 30-հոգիանոց խումբ։ 1988-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Սարիգյուղի, Իջևանի (Կիրանց, Բերքաբեր, «Սաթլմիշ» բարձունք, «Սպիտակ սար» դիրքեր), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Կոթի) շրջանների ինքնապաշտպանական և Ղազախի շրջանի (Խրըմլու, Ղըզլհաջի, Բարխուդաղլու) հենակետերի ճնշման մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ա.Ամիրխանյան։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։