Սարգիս Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Վանանդեցի
Ծնվել է1830-ականներ
ԾննդավայրԻզմիր, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 27, 1871(1871-04-27)
Վախճանի վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ, հասարակական գործիչ, խմբագիր և գրող
Լեզուհայերեն
ԱշխատավայրՄիություն
Սարգիս Վանանդեցի Վիքիդարանում

Սարգիս Գրիգորի (Տեր Մարգարի) Վանանդեցի (Միրզայան, Սարգիս Միրզա Վանանդեցի[1], 1830-ականներ, Իզմիր, Օսմանյան կայսրություն - ապրիլի 27, 1871(1871-04-27), Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ դրամատուրգ, բանասեր[1], դերասան, հասարակական-թատերական գործիչ, խմբագիր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Զմյուռնիայի Հաշտենից, Վասպուրական ընկերությունների անդամ, Աղքատասիրաց ընկերության ատենադպիր, Հաշտենից ընկերության «Միություն» հանդեսի և «Իրավունք» (1868 թ.) թերթի խմբագիր, «Վասպուրական թատրոն»-ի հիմնադիրներից, ղեկավարներից ու առաջատար դերասաններից մեկը։ Առաջին պիեսը՝ «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը» ողբերգությունը, գրել է 1857 թվականին (հրատարակել է 1858 թվականին, բեմադրել է 1861 թվականին Զմյուռնիայում, իսկ 1871 թվականին՝ Բաքվում), առաջին անգամ բեմադրվել է 1859 թվականին, Մոսկվայում, «Արիստակես» անունով։ Այնուհետև գրել է «Միհրդատ» (1858 թվականին, բեմականացրել է 1859 թվականին, Թիֆլիս, Կ․ Պոլիս, 1870 թվականին, Երևան), «Վիրգինեա» (1858 թվականին, բեմադրել է 1862 թվականին, Զմյուռնիա) ողբերգությունները։ 1861-1862 թվականներին «Վասպուրական թատրոն»-ում կատարել է Արշակի (Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Ներսեսի և Միհրդատի (իր «Մեծն Ներսես» և «Միհրդատ» պիեսներում), Աավուղի (Վ․ Ալֆիերիի «Մավուղ») և այլ դերեր։ 1866 թվականին Զմյուռնիայում անգլերեն և հայերեն լեզուներով հրատարակել է «Նորին մեծություն Վիկտորյա թագուհու հայոց Արշակունիներից սերված լինելը» աշխատությունը[1]։

Թոռն է գրական-մշակութային գործիչ Հովահաննես Վանանդեցու (1772-1841)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 4.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 269