Միություն (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միություն (այլ կիրառումներ)

«Միություն», հասարակական, քաղաքական և ուսումնական կիսամյա հանդես։ Զմյուռնիայի Հաշտենից ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1860 թվականին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Ս․ Վանանդեցի։ Պաշտպանել է Ազգային սահմանադրությունը, ձգտել գաղթավայրի միաբանության։ Նպաստել է ազգային լուսավորությանն ու առաջադիմությանը, դրականորեն վերաբերվել Ա․ Ոսկանյանի «Արևմուտք» դիրքորոշմանը։ Լուսաբանել է Զմյուռնիայի վարժարանների, «Վասպուրական» թատրոնի գործունեությունը, ներկայացրել եվրոպական գրականությունը։ Աշխատակցել են Տ․ Սավանալյանը, Գ․ Կոստանդյանը, Հ․ Տետեյանը, Մ․ Մամուրյանը, Ա․ Պալապանյանը, Ղ․ Մամուրյանը, Ա․ Չելեքյանը, Ա․ Ղոնճայանը, Ս․ Փափազյանը և ուրիշներ։ 1861-1862 թվականներին հրատարակվել է «Միություն սահմանադրական» անունով։ Մ․ Հակոբյան «Միություն», Հայկական բարեգործական ընդհանուր միության պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1912-1961 թվականներին (1912-1927 թվականներին՝ Կահիրեում, 1928-1940 թվականներին՝ Փարիզում, 1947-1961 թվականներին՝ Նյու Յորքում)։ 1961 թվականին «Միություն»-ի և «Հուշարար»-ի միավորումով ստեղծվել է «Հուշարար-Միություն»-ը, որը պահպանել է «Միություն»-ի համարակալությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 623