Սարգիս Նազարյան
Սարգիս Նազարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1930 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2011 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1954) |
Սարգիս (Սերյոժա) Միհրանի Նազարյան (դեկտեմբերի 5, 1930, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2011, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ: Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1973)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Նազարյանը ծնվել է 1930 թվականին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1956 թվականից աշխատել է Երքաղխորհրդի նախագծային բաժնում, 1958-1990 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտում, եղել նախագծի գլխավոր մասնագետ: 1993 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում: Նազարյանը համահեղինակների հետ իրականացրել է Երևանի 1971-1975 թվականների առաջին հերթի շինարարության, 1995-2010 թվականների գլխավոր հատակագծի հայեցակարգը, մայրաքաղաքի կենտրոնի 1965-1966 թվականների, Ավան, Այգեստան, Եռաբլուր, Սարի թաղ և այլ միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծերը (1957-1963), Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր սխեման (1974), Կանաչապատման հեռանկարային հատակագիծը (1973), Սպիտակ քաղաքի 1990-2010 թվականների գլխավոր հատակագծի ճշգրտումը (1997)[2], Երևանի Պռոշյանի փողոցի 9-հարկանի կոմպոզիտորների բնակելի շենքը, Ակնա լճի շրջակայքի հանգստի գոտին:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի՝ Երևանի լանդշաֆտի կազմակերպման նախագծի համար:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2016-12-05
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007