Ակնա (Արմավիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Ակնա

'
40°09′24″ հս․. լ. 44°05′56″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արմավիրի մարզ
Ավազանի մակերեսը 0,16 - 0,6 կմ²
Ամենամեծ խորությունը 2 մ
Միջին բարձրությունը 970 մ
Սկիզբ առնող գետերը Մեծամոր (Սևաջուր) գետ
##Ակնա (Արմավիր) (Արմավիրի մարզ)
Red pog.svg

Այղր, Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ զբաղեցնելով 50 հա մակերես։ Ունի 2 մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։ Ենթադրվում է, որ Այղր լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լճից սկիզբ է առնում Մեծամոր (Սևաջուր) գետը, որն օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Մեծամոր պատմական անվանման ծագման շուրջ երկու ավանդապատում․

  1. Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհայտացել է։ Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է լճում։ Շալակում է մի ջվալ դարման, բաձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ։ Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում՝ Այղր գյոլ։
  2. Այս լիճը լիքն է հրեղեն ձիերով, սպիտակ գոմեշներով, մարդաձկներով և ուրիշ կենդանիներով։ Հրեղեն ձիերի ցեղիցն է նաև Քյոռ-օղլու թևավոր Ղռաթը։ Խառատ՝ հյուսն Մուրատը ականատես է եղել, որ երբ Քյոռ-օղլու մատակ ձին արածելիս է եղել Մեծամորի ափին, մի հրեղեն սպիտակ որձ ձի՝ այղր դուրս է եկել լճից, թռել մատակի վրա և նորից մտել ջրի հատակը։ Դրանից հետո լիճը կոչվել է Այղր-գյոլ[1][2][3][4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաբրիելյան Գ. Կ. Новые данные о бассейне питания озера Айгерлич и реки Севджур = Նոր տվյալներ Այղր-լճի և Սևջուր գետի սնման ավազանների մասին։. — Доклады Академии наук Армянской СССР. — 1967. — Т. XLV. — С. 130-133.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  2. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  3. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  4. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 345 CC BY-SA icon 80x15.png