Սարգիս Ղևոնդյան
Սարգիս Ղևոնդյան | |
---|---|
Ծնվել է | 1904 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1975 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, ՀԿԿ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Սարգիս Հարությունի Ղևոնդյան (1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 7, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Ղևոնդյանը ծնվել է 1904 թվականին, Թիֆլիսում։ Ավարտել է Մոսկվայի անասնաբուժական ակադեմիան։ 1929-1934 թվականներին աշխատել է ԽՍՀՄ հողժողկոմատի անասնաբուժական գլխավոր վարչությունում։ 1934-1936 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի պրոռեկտոր, 1936-1946 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմում (1943-1946 թվականներին՝ քարտուղար), 1946-1947 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղնախարար, 1947-1959 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ նախագահության քարտուղար, 1955-1964 թվականներին՝ ՀԽՍՀ Անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի մակաբուծաբանության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ամբիոնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման միջոցառումների մշակման խնդիրներին։ Առաջարկել է Յոդինոլ պատրաստուկն օգտագործել մանր եղջերավոր անասունների դիկտիոկաուլոզ հիվանդության բուժման նպատակով։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Ղևոնդյանը մահացել է 1976 թվականին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անասնաբույժի ուղեցույց (ինվազիոն հիվանդություններ), Երևան, 1968։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- 1904 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 1975 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Անասնաբուժական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ