Սասունցի Դավիթ (որմնաքանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ» որմնաքանդակը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոն, «Սասունցի Դավիթ» սրահ
Քանդակագործ(ներ) Արտաշես Հովսեփյան
Հիմնադրում 1984-1988
Նյութ տուֆ
Ներկա վիճակ կանգուն



Սասունցի Դավիթ որմնաքանդակը հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքի (Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու, 1922, 47x59 սմ[1]) քանդակային տարբերակն է։ Գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում։ Բացվել է 2016 թվականի մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառման շրջանակներում և հանդիսանում է Կասկադ համալիրի ճարտարապետական ժառանգության անբաժանելի մասը[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին, երբ Կասկադը գտնվել է կառուցման փուլում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014) համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին, ով շուրջ չորս տարի աշխատել է «Սասունցի Դավիթ» անունը կրող սրահում։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Խորհրդային միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակն անավարտ է մնացել։

Ներկայացնելով «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը՝ Կենտրոնը երևան է հանում Արտաշես Հովսեփյանի հարուստ ժառանգության նշանակալի աշխատանքներից մեկն այս կարևոր հոբելյանական տարում, երբ լրանում է վարպետի 85-ամյակը։ Այսուհետ բոլորը հնարավորություն կունենան անվճար տեսնելու այս կոթողային ստեղծագործությունը։ 2016 թվականը նշանավորվում է նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանով, իսկ Սասունցի Դավթի կերպարը մշտանորոգ ոգեշնչման և ուժի աղբյուր է եղել և մնում հայ ժողովրդի համար։ Այս համատեքստում ևս «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացահայտումը հատկապես կարևոր է։
- Վահագն Մարաբյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնաքանդակում պատկերված են հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ։ Կենտրոնում ազգային էպոսի գլխավոր հերոսն է՝ Դավիթը՝ Քուռկիկ Ջալալիի վրա, Թուր-Կեծակին ձեռքին՝ սրընթաց գրոհի ժամանակ։ Այդ դրվագը շրջանակող մանր հատվածների մեջ հայոց դյուցազնի կյանքը լուսաբանող պատկերներ են՝ Սասունցի Դավթի ծնունդը, առաջին որսը, գառնարածությունը, Մսրա Մելիքի հետ պայքարի պատկերներ։ Հորինվածքը եզրագծող երկրորդ շարքում զարդամոտիվներ են, բնապատկերներ, ամրոցի պարիսպներ, Մարութա վանքը և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]