Սառա Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառա Մարշալ
Sarah Marshall 1961.JPG
Ծնվել էմայիսի 25, 1933(1933-05-25)[1][2][3][4]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 18, 2014(2014-01-18)[1][2][3][4] (80 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Herbert Marshall?, մայր՝ Edna Best?
Ամուսին(ներ)Mel Bourne? և Carl Held?
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ

Սառա Լին Մարշալ (անգլ.՝ Sarah Lynne Marshall, մայիսի 25, 1933(1933-05-25)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հունվարի 18, 2014(2014-01-18)[1][2][3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկաբրիտանական դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Մարշալը ծնվել է դերասաններ Հերբերտ Մարշալի և Էդնա Բեստի ընտանիքում][5]։

Իր դերասանական կարիերան Սառան սկսել է թատրոնում[6]։ 1960 թվականին Ջորջ Աքսելրոռի «Մնաս բարով, Չառլի» մյուզիքլում կատարած դերի համար Մարշալն արժանացել է «Թոնի» մրցանակի[6]։ Նույն տարում Մարշալը նաև խաղացել է գլխավոր դեր «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» հեռուստասերիալի The Baby-Blue Expression սերիայում։ 1960-ականների ընթացքում նկարահանվել է բազմաթիվ այլ հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Մթնշաղի գոտի» (1962), «Ջոկատ Ֆի» (1966), «Խելացի եղիր» (1966) և «Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ» (1967)։ Մարշալը նաև հանդես է եկել որպես հրավիրված աստղ NBC ալիքով ցուցադրվող «Դենիել Բուն» սերիալի երեք էպիզոդներում՝ Cry of Gold (1965), Take the Southbound Stage (1967) և Hero’s Welcome (1968)։ Դերասանուհու վերջին դերը եղել է 2012 թվականի «Վատ արյուն։ Սով» ֆիլմում[6]։

1952-1957 թվականներին Մարշալն ամուսնացած է եղել օսկարակիր ռեժիսոր Վուդի Ալլենի ֆիլմերի դիզայներ Մել Բուրնի հետ[5]։ Իր երկրորդ ամուսնու՝ դերասան Կառլ Հելդի հետ նա ծանոթացել է «Արի ու փչիր քո եղջյուրը» (1961) ֆիլմի նկարահանման ժամանակ[7]։

Սառա Մարշալը մահացել է 2014 թվականի հունվարի 18-ին քաղցկեղից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 Mike Barnes. (1/20/2014)։ «British Actress Sarah Marshall Dies at 80» (անգլերեն)։ www.hollywoodreporter.com։ Վերցված է 2014-01-24 
  6. 6,0 6,1 6,2 «Скончалась актриса Сара Маршалл» (ռուսերեն)։ InterMedia News Agency։ 21.01.2014։ Վերցված է 2014-01-24 
  7. «Broadway star Sarah Marshall dies at 80» (անգլերեն)։ BBC։ 21 January 2014։ Վերցված է 2014-01-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]