Սառա Բյորթոն
Սառա Բյորթոն անգլ.՝ Sarah Burton | |
---|---|
Ծնվել է | 1974[1] |
Ծննդավայր | Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Withington Girls' School?, Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Մանչեսթերի քաղաքային համալսարան |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sarah Burton Վիքիպահեստում |
Սառա Ջեյն Բյորթոն (անգլ.՝ Sarah Jane Burton, 1974[1], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի ոճաբան, Alexander McQueen բրենդի ստեղծարար տնօրեն, Բրիտանական կայսրության շքանշանակիր։ Նա ստեղծել է Քեթրին Միդլթոնի զգեստը Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի հետ ամուսնության ժամանակ՝ 2011 թվականի ապրիլին[3][4]։ 2012 թվականին նա ներառվել է Time 100-ում, որը Time թերթի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկն է[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրթոնը (ի ծնե՝ Հյորդ, անգլ.՝ Heard) ծնվել է Մակլսֆիլդում (Արևելյան Չեշիր)։ Նա Էնթոնի և Դայանա Հյորդերի ընտանիքի հինգ երեխաներից մեկն է[2][4]։ Սովորել է Մանչեսթրի աղջիկների համար նախատեսված Ուիթինգթոն դպրոցում[3][4]։ Մանչեսթրի պոլիտեխնիկական համալսարանի արվեստի նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո նա արվեստի հետ որոշել է զբաղվել նորաձևությամբ[6] և ընդունվել է Լոնդոնի Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ[4]։ 3-րդ կուրսում իր կուրսղեկ Սայմոն Անգլեսսի՝ Ալեքսանդր Մակքուինի ընկերոջ առաջարկով Բյորթոնը գնացել է հարցազրույցի Մակքուինի մոտ։ Նա աշխատել է մեկ տարի փորձաշրջանով, երբ կազմակերպությունը զբաղեցնում էր փոքրիկ ստուդիա Հոքսթոն սքվերում[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին թողարկումից հետո Բյորթոնն աշխատել է որպես Մակքուինի անձնական օգնական։ 2000 թվականին նա նշանակվել է կանանց հագուստի գծի գլխավոր դիզայներ[4]։ Նա ստեղծել է զգեստներ Միշել Օբամայի, Քեյթ Բլանշետի, Լեդի Գագայի և Գվինեթ Փելթրոուի համար[7]։ 2010 թվականի մայիսին Մակքուինի մահից հետո Բյորտոնը դարձել է Alexander McQueen նորաձևության տան հավաքածուների ստեղծարար տնօրեն[8]։ 2010 թվականի սեպտեմբերին Բյորթոնը ներկայացրել է McQueen կանանց համար նախատեսված առաջին հավաքածուն, որն ամբողջությամբ ստեղծվել էր Փարիզում[9]։
2011 թվականի ապրիլին Բյորթոնն ստեղծել է Քեթրին Միդլթոնի համար զգեստ՝ արքայազն Ուիլյամի հետ հարսանիքին հագնելու։ Բյորթոնը Միդլթոնի ուշադրությունը գրավել էր 2005 թվականին, երբ նա ներկա է եղել Թոմ Փարքեր Բոուլզի՝ Կորնվալի դքսուհու որդու հարսանիքին, որի կնոջ համար McQueen-ը ստեղծել էր հարսանեկան զգեստ[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյորթոնն ապրում է նորաձևության լուսանկարիչ ամուսնու՝ Դևիդո Բյորթոնի հետ Սենթ Վուդեում[4]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի Սառա Բյորթոնն British Fashion Awards-ի վարկածով ճանաչվել է տարվա դիզայներ[10]։ 2012 թվականին նա ստացել է Մանչեսթրի պոլիտեխնիկական համալսարանից գիտական վաստակի աստիճան՝ դառնալով արվեստի վաստակավոր դոկտոր[6]։
2012 թվականին Բյորթոնը բրիտանական նորաձևության արտադրության մեջ վաստակի համար դարձել է Բրիտանական կայսրության միաբանության կավալեր (OBE)[11][12][13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hibler J. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Charlotte Cox (2011 թ․ մայիսի 4). «Exclusive: Parents of royal wedding designer Sarah Burton speak of their pride - and how they got first glimpse of Kate's dress through a periscope». Manchester Evening News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Kate Middleton's dress designer was a 'brilliant pupil'». BBC News Online. 2011 թ․ ապրիլի 29. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Helen Wigham (2011 թ․ մարտի 18). «Sarah Burton». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Parker, Sarah Jessica (2012 թ․ ապրիլի 18). «The 100 Most Influential People in the World». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 6,0 6,1 «Honorary Doctorates announced». Manchester Metropolitan University. 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 7,0 7,1 Heidi Blake (2011 թ․ մարտի 6). «Sarah Burton of Alexander McQueen to design Kate Middleton's wedding dress?». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Sarah Deeks (2010 թ․ մայիսի 27). «Burton For McQueen». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Alexander McQueen Spring/Summer 2011 collection». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ British Fashion Awards 2011 Winners (Vogue.com UK)
- ↑ Կաղապար:LondonGazette
- ↑ «Honours for Branagh and Burton». BBC News. 2012 թ․ հունիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Sarah Burton of Alexander McQueen to receive OBE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բյորթոն» հոդվածին։ |
|