Սառա Բայկինա
Սառա Բայկինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1895 |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1972[1] |
Մահվան վայր | Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Q13209075?, Թաթարստանի Գալիասկար Քամալի անվան ակադեմիական թատրոն, Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոն և Q25532248? |
Պարգևներ և մրցանակներ |
Սառա Բայկինա (թաթ.՝ Сара Нәбиулла кызы Байкина, դեկտեմբերի 14, 1895, Աստրախան, Ռուսական կայսրություն - 1972[1], Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային դերասանուհի, Ղրիմի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (5.11.1940)[2]:
Թաթար հայտնի դերասան, ռեժիսոր, մանկավարժ Ջալալ Բայկինի (1886-1954) կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա (Սարրա) Բայկինան ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 14-ին Աստրախան քաղաքում։ Թատերական բեմական գործունեությունն սկսել է Աստրախանի թաթարական թատերական թատերախմբում 1912 թվականին։
1913-1914 թվականներին աշխատել է «Սայյար» թատերախմբում[3], 1916 թվականին` «Շիրկատ» թատերախմբում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո` 1919 թվականին, սովորել է Աստրախանի թաթարական թատերական ստուդիայում։
1922 թվականին հանդես է եկել թաթարական առաջին ցուցադրական թատրոնում Կազանում, 1928-1929 թվականներին աշխատել է Թաթարստանի Գ. Քամալի անվան ակադեմիական թատրոնում, 1930-ականներին խաղացել է Բաքվի թաթարական թատրոնում, ապա` Սիմֆերոպոլի ղրիմա-թաթարական թատրոնում։
Սառան թատրոնի հետ տարհանվել է Ուզբեկստան։ 1944-1956 թվականներին աշխատել է Ուզբեկստանի Անդիջանի թատրոնում, այնուհետև վերադարձել Աստրախանի թատրոն[4]։
Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա Բայկինան Գալիյաբանուի դերի առաջին կատարողն է Մ. Ֆայզիի համանուն պիեսում։ Նա նաև քնարական դերեր է խաղացել Կ. Տինչուրինի (Մայսարա` «Կապույտ շալ»), Ֆ. Ամիրխանի (Սառա` «Երիտասարդություն»), Գ. Իսհակի (Ասմա` «Ուսուցչուհին»), Ն. Վեզիրովի (Սագադաթ` «Ֆահրեթդինի վիշտը»), Շ. Քամալի (Կամիլիա` «Հաջի էֆենդին ամուսնանում է»), Ա. Ն. Օստրովսկու (Պոլինա` «Արդյունավետ պաշտոն», Բարբարա` «Ամպրոպ»), Ֆ. Շիլլերի (Լուիզա` «Սեր և խարդավանք»), Շեքսպիրի (Օֆելյա` «Համլետ») պիեսներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://gasprinskylibrary.ru/events/event/sara-baykina-1895-1972/
- ↑ Кино-Театр. РУ
- ↑ «Камал театры сайтында»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2021-04-21
- ↑ бюджетное учреждение культуры Республики Крым(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Татарский энциклопедический словарь. -Казань. Институт татарской энциклопедии АН РТ. — 703с. илл. ISBN 0-9530650-3-0
- Камал театры сайты
- С.Н. Байкина «Милләттәшләр» сайтында
- Сара Байкина
- http://gasprinskylibrary.ru/events/event/sara-baykina-1895-1972/
|