Կարիմ Տինչուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարիմ Տինչուրին
Kärim Tinçurin.jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1887(1887-09-15)
ԾննդավայրQ13203081?, Kerensky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 15, 1938(1938-11-15) (51 տարեկան)
Վախճանի վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, գրող և թատերական ռեժիսոր
Լեզութաթարերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունMukhammadia?
ԱմուսինZahidä Tinçurina?
ԱզգականներQ58700338?
Karim Tinchurin Վիքիպահեստում

Կարիմ Գալիևիչ Տինչուրին (թաթ.՝ Кәрим Тинчурин, սեպտեմբերի 15, 1887(1887-09-15), Q13203081?, Kerensky Uyezd, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1938(1938-11-15), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար գրող, դերասան, դրամատուրգ և արձակագիր, թաթարական պրոֆեսիոնալ թատրոնի և դրամատուրգիայի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիմ Գալիևիչը ծնվել է գյուղացիական ընտանիքում 1887 թվականի սեպտեմբերի 15-ին Պենզայի մարզի Տարականովկա (Բելոօզյորկա) գյուղում։ 1900 թվականին գալիս է Կազան և ընդունվում «Մուխամմադիա» մեդրեսե, որը բողոքի պատճառով թողնում է 1906 թվականին։ 1910 (1911) թվականին ընդունվում է «Սայար» թատերախումբ, դառնում է դերասան և իր կյանքը նվիրում թատրոնին։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Տինչուրինը Կարմիր Բանակի քաղվարչության 13-րդ թատերախմբի գլխավոր ռեժիսորն էր և ղեկավարը։ 1920 թվականին Սամարայում (Սամարայի դերասանական ստուդիայում) եղել է 1-ին թաթարական թատրոնին կից թաթարական թատերական ստուդիայի գլխավոր ռեժիսորն ու ղեկավարը, 1921 թվականին՝ Օրենբուրգի թաթարական պրոլետարական խմբի (Գ. Կարիևի անվան թաթարական թատրոնի) ղեկավար։ 1922 թվականին Կազան վերադառնալուց հետո Թաթարստանի կառավարությունը առաջարկում է ստեղծել թաթար արտիստների պետական թատերախումբ և Տինչուրինին նշանակել գլխավոր ռեժիսոր։ 1922 թվականի նոյեմբերին ղեկավարել է Թաթարական պետական թատրոնը։ 1928-1929 թվականներին եղել է Աստրախանի թաթարական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1933 թվականին հիմնել է Դրամայի և կոմեդիայի թաթարական պետական թատրոնը (ներկայումս կոչվում է իր անվամբ)։ 1926 թվականին Տինչուրինին շնորհվում է «ԹԱՍՍՀ վաստակավոր արտիստի» կոչում, 1936 թվականին լայն հասարակությունը նշում է նրա աշխատանքային գործունեության քսանհինգամյակը։ Նրա դրամատուրգիան մտել է ազգային թատրոնի ոսկե ֆոնդ («Կազանյան սրբիչ», «Հանգած աստղեր», «Կապույտ գլխաշոր» և այլն)։ Ավանդաբար իր յուրաքանչյուր թատերական շրջանը Կամալի անվան ԹՊԱԹ-ը բացում է «Կապույտ գլխաշոր» մելոդրամայով։ 1988 թվականից Տինչուրինի անունով է կոչվում դրամայի և կոմեդիայի թատրոնը[1]։

Ձերբակալվում է 1937 թվականի սեպտեմբերի 17-ին, ԹԱՍՍՀ ՆԳԺԿ-ի եռյակի կողմից 1938 թվականի նոյեմբերի 14-ին, 58-2, 58-6, 58-7, 58-11 հոդվածներով դատապարտվում է որպես «ազգայնական («սուլթանգալիևշչինա») կազմակերպության մասնակից, Ճապոնիայի օգտին լրտեսություն կատարելու և մշակութային ճակատում վնասարարության մեղադրանքով»։ Դատավճիռը`պատժի առավելագույն աստիճան և անձնական գույքի բռնագրավում։ Գնդակահարվել է 1938 թվականի նոյեմբերի 15-ին, թաղված է Կազան քաղաքում։ Արդարացվել է 1955 թվականի նոյեմբերի 14-ին[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիես «Моназара» («Բանավեճ») - 1906
  • Պիես «Хәләл кәсеп» («Արդար աշխատանք») - 1912
  • Պիես «Шомлы адым» («Ճակատագրական քայլ») - 1912
  • Պիես «Беренче чәчәкләр» («Առաջին ծաղիկները») - 1913
  • Պիես «Назлы кияү» («Քմահաճ փեսացուն») - 1915
  • Պիես «Ач гашыйк» («Սոված սիրահարը») - 1915
  • Պիես «Соңгы сәлам» («Վերջին ողջույնը») - 1916
  • Պիես «Җилкуарлар» («Թեթևսոլիկը») - 1916
  • Պիես «Сүнгән йолдызлар» («Հանգած աստղեր») - 1922
  • Պիես «Казан сөлгесе» («Կազանյան երեսսրբիչ») - 1923
  • Պիես "Американ" («Ամերիկացին») - 1924
  • Պիես Җилкәнсезләр" «Անառագաստ»)- 1925
  • Պիես «Зәңгәр шәл» («Կապույտ գլխաշոր») - 1926
  • Պիես «Ил» («Պարս») - 1927
  • Պիես «Кандыр буе» («Կանդրեում») - 1930
  • Պիես «Алар өчәү иде» («Նրանք երեքն էին») - 1935

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]