Սան Ֆեռնանդո դե Ապուրե
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Ֆեռնանդո դե Ապուրե | |||||
| |||||
Երկիր | Վենեսուելա | ||||
Համայնք | Ապուրե | ||||
Հիմնադրված է | փետրվարի 28, 1788 թ. | ||||
Մակերես | 5982 կմ² | ||||
ԲԾՄ | 47±1 մետր, 51 մետր | ||||
Բնակչություն | 194 274 մարդ (2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 247 | ||||
Փոստային դասիչ | 7001 | ||||
Պաշտոնական կայք | sanfernando-apure.gov.ve | ||||
| |||||
Սան Ֆեռնանդո դե Ապուրե (իսպ.՝ San Fernando de Apure, հայտնի է նաև Սան Ֆեռնանդո (San Fernando) կրճատ անվանումով), քաղաք Վենեսուելայի հյուսիսային մասում, նույնանուն համայնքի և Ապուրե նահանգի վարչական կենտրոնն է[2]։ Ընկած է Լոս Լյանոս տարածաշրջանում, Օրինոկոյի վտակ Ապուրեի ափերին։ Պատկերավոր կարգախոսային անվանումն է «Հույսի քաղաք» («¡La ciudad de la esperanza!»)[3]: Նահանգի տնտեսական, առևտրային, ֆինանսական կենտրոնն է[4]։ Զարգացած է հատկապես սննդի արդյունաբերությունը[5]. քաղաքի ձեռնարկություններում են մշակվում անասնապահական ու հողագործական արտադրանքով հռչակված Ապուրե նահանգի[6] ագարակապանների ստացած մթերքները։
Սան Ֆեռնանդոն զբաղեցնում է 5 982 քառակուսի կիլոմետր տարածք[7]։ Բնակչությունն աճում է արագ տեմպերով. 1969 թվականին նրա թվաքանակը եղել է մոտավորապես 19.000, 1996 թվականին՝ 110 000, 2008 թվականին՝ բուն քաղաքինը՝ 119 954[7], ամբողջ համայնքինը՝ 161 679, 2020 թվականին՝ 281.794[8][9] (վերջին ցուցանիշը վերաբերում է Սան Ֆեռնանդոյի ամբողջ մետրոպոլիսային տարածքում ապրողներին)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1788 թվականին։ 18-րդ դարում բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը եղել է թռչունների փետուրների ու կենդանիների մորթիների վաճառքը (դրանք նաև արտահանվել են)։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սիմոն Բոլիվարն ու գեներալ Խոսե Անտոնիո Պաեսը (մականունը՝ Ապուրեցի առյուծ) ռազմակայան են ունեցել Սան Ֆեռնադոյում և փոխհամաձայնեցված գործելով՝ իսպանացի գաղութարարների դեմ հաղթանակներ են տարել այս տարածաշրջանում[10]։
1959-1961 թվականներին Վենեսուելայի նախագահ Ռոմուլո Բենանկուրի նախաձեռնությամբ Ապուրե գետի վրա կառուցվել է “Maria Nieves” կամուրջը (դրա շինարարությունն արժեցել է 8,5 միլիոն բոլիվար)։ Քաղաքի հիշարժան պատմական կառույցներից է Casa de Bolivar-ը, որը 18-րդ դարի զինապալատ է, մի ժամանակ եղել է գեներալ Միգել Գերերոյի բնակության վայրը և ներկայումս ունի ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ (1983 թվականին վերականգնվել է)։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի շուրջը տարածվող հարթավայրում ու անտառներում ապրում են բազմատեսակ թռչուններ ու կենդանիներ։ Ջրավազաններում հանդիպում են կոկորդիլոսներ, էլեկտրական լիցքով ձկնատեսակներ[10]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ֆեռնանդոյի կլիման ինդոնեզական Կոտա Բաթու քաղաքին բնորոշ կլիմայի գրեթե ճշգրիտ հակոտնյան է[11]։
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.7 (99.9) |
39.1 (102.4) |
40.0 (104) |
39.7 (103.5) |
38.1 (100.6) |
37.1 (98.8) |
34.3 (93.7) |
34.3 (93.7) |
35.4 (95.7) |
35.9 (96.6) |
37.2 (99) |
36.3 (97.3) |
40.0 (104) |
Միջին բարձր °C (°F) | 33.1 (91.6) |
34.2 (93.6) |
35.2 (95.4) |
34.8 (94.6) |
32.5 (90.5) |
30.6 (87.1) |
30.0 (86) |
30.3 (86.5) |
31.2 (88.2) |
32.1 (89.8) |
32.4 (90.3) |
32.6 (90.7) |
32.4 (90.3) |
Միջին օրական °C (°F) | 27.5 (81.5) |
28.5 (83.3) |
29.5 (85.1) |
29.6 (85.3) |
28.1 (82.6) |
26.8 (80.2) |
26.4 (79.5) |
26.8 (80.2) |
27.4 (81.3) |
28.0 (82.4) |
27.9 (82.2) |
27.5 (81.5) |
27.8 (82) |
Միջին ցածր °C (°F) | 21.9 (71.4) |
22.7 (72.9) |
23.8 (74.8) |
24.3 (75.7) |
23.7 (74.7) |
23.0 (73.4) |
22.8 (73) |
23.2 (73.8) |
23.6 (74.5) |
23.8 (74.8) |
23.3 (73.9) |
22.3 (72.1) |
23.2 (73.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 18.0 (64.4) |
15.9 (60.6) |
19.0 (66.2) |
20.5 (68.9) |
19.9 (67.8) |
17.9 (64.2) |
18.1 (64.6) |
18.3 (64.9) |
18.9 (66) |
19.0 (66.2) |
19.3 (66.7) |
18.2 (64.8) |
15.9 (60.6) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 1.1 (0.043) |
3.5 (0.138) |
6.2 (0.244) |
71.9 (2.831) |
167.3 (6.587) |
242.9 (9.563) |
276.1 (10.87) |
255.3 (10.051) |
172.4 (6.787) |
98.5 (3.878) |
44.2 (1.74) |
9.9 (0.39) |
1349,3 (53,122) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 1 | 1 | 1 | 5 | 13 | 20 | 24 | 21 | 16 | 11 | 6 | 2 | 121 |
% խոնավություն | 71.5 | 68.0 | 65.0 | 66.0 | 74.5 | 80.0 | 81.5 | 82.0 | 81.0 | 79.5 | 78.0 | 75.5 | 75.2 |
Միջին ամսական արևային ժամ | 294.5 | 274.4 | 285.2 | 216.0 | 189.1 | 162.0 | 176.7 | 186.0 | 204.0 | 241.8 | 261.0 | 288.3 | 2779 |
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[12][13] | |||||||||||||
Աղբյուր #2: World Meteorological Organization (rainfall data)[14], NOAA (extremes and sun)[15] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը
-
Կաթոլիկական տաճարը
-
La Marisela արձանը
-
La bandera արձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Instituto Nacional de Estadística — 1871.
- ↑ Constitución del Estado Apure.
- ↑ Cita web |autor=Elba Romero López |título=Estirpe venezolana: Ciudades con renombre (IV) |url=http://orinocopadrerio.blogspot.com/2012/06/estirpe-venezolana-ciudades-de-nombre-y.html |fechaacceso=20 de noviembre de 2013 |obra=Blog Orinoco padre río |fecha=21 de junio de 2012
- ↑ Cita web |autor=venezuelatuya.com S.A. |título=San Fernando de Apure |url=http://www.venezuelatuya.com/llanos/sanfernando.htm |fechaacceso=20 de noviembre de 2013 |obra=Sitio web Venezuela tuya
- ↑ encyklopedia PWN|id = 3971835|tytuł= San Fernando de Apure|data dostępu=2021-08-30
- ↑ Cita web |autor=venezuelatuya.com S.A. |título=Estado Apure |url=http://www.venezuelatuya.com/estados/apure.htm |fechaacceso=20 de noviembre de 2013 |obra=Sitio web Venezuela tuya
- ↑ 7,0 7,1 Instituto Nacional de Estadística, Venezuela(չաշխատող հղում)Կաղապար:Död länk, invånarantal, ytor och definitioner.
- ↑ Cita web|url=https://sumate.org/AN_2020/circunscripciones_electorales_2020_tablas_y_mapas.pdf%7Ctítulo=Población(չաշխատող հղում) General INE (al 30/12/20)|fechaacceso={{subst:CURRENTDAY}} de {{subst:CURRENTMONTHNAME}} de {{subst:CURRENTYEAR}}|autor=Instituto Nacional de Estadísticas|fecha=|obra=
- ↑ La población de la zona metropolitana de San Fernando incluye la totalización de las parroquias urbanas, San Fernando (122.354 hab.), El Recreo (26.027 hab.) y Biruaca (54.323 hab.) del Estado Apure
- ↑ 10,0 10,1 Olgierd Budrewicz, Spotkania z Polakami, Interpress, Warszawa, 1969, s. 45
- ↑ url=https://www.findlatitudeandlongitude.com/antipode-map/#.Wga27BOCzUo | name= Antipodes Map (AKA Tunnel Map)
- ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբեր-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «World Weather Information Service - San Fernando». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «San Fernando de Apure Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Historia del Municipio San Fernando de Apure» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 8-ին..
- San Fernando de Apure Venezuela Tuya.(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆեռնանդո դե Ապուրե» հոդվածին։ |
|