Սան Գիլերմո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սան Գիլերմո ազգային պարկ
Parque Nacional San Guillermo, depto. Iglesia, San Juan.jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրԱրգենտինա
ՎարչատարածքIglesia Department?
Հիմնվել է1998
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Կոորդինատներ: 29°6′ հվ. լ. 69°12′ ամ. ե. / 29.100° հս․. լ. 69.200° ավ. ե. / 29.100; 69.200[1]
Սան Գիլերմո ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Սան Գիլերմո ազգային պարկ
Սան Գիլերմո ազգային պարկը գտնվում է Երկիրում
Սան Գիլերմո ազգային պարկ

Սան Գիլերմո ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional San Guillermo), ազգային պարկ Արգենտինայում, Սան Խուան պրովինցիայի Իգլեսիա դեպարտամենտում։ Հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Սան Գիլերմո կենսոլորտային արգելոցի մի մասը։ Կենսոլորտային գոտում բարձրությունը կազմում է 2100 մետրից մինչև 6380 մետր[2]։ Ազգային պարկի և կենսոլորտի բուսականությունը կազմում են ամայի անապատները, խոտածածկ տարածքները և մի քանի խոնավ տարածքներ, որոնք բոլորն էլ գտնվում են բարձր, չոր Անդերում։ Կենդանիներից տարածված են վիկունյան, գուանակոն, անդյան աղվեսը, անդյան կատուն, պուման և կոնդորը[3]։

Պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Գիլերմո ազգային պարկը տեղակայված է Արգենտինայի Սան Խուան պրովինցիայի հյուսիսային հատվածում, Ռոդեո քաղաքի մոտակայքում։ Պարկը ստեղծվել է 1999 թվականի հունվարի 13-ին։ Այն ունի 166000 հա տարածք Անդերում և ընդգրկում է Պունա էկոտարածքը և լեռնային շրջանները։ Նախկինում՝ 1972 թվականին ստեղծվել է որպես գավառական արգելոց և միայն 1980 թվականին դարձել է Սան Գիլերմո կենսոլորտային արգելավայր։ Դրա հիմնական նպատակն է պահպանել վիկունյան տեսակին բնական միջավայրում ու միաժամանակ պահպանել այս լեռնային տարածքների մյուս բույսերին և կենդանիներին[4]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսոլորտն ունի 981000 հա տարածք։ Հիմնական տարածքն ազգային պարկն է և բաղկացած է չոր լեռնաշղթաներից, որոնցում մշտական ջրահոսք չկա։ Հողերը մեծ մասամբ քարքարոտ են ու չմշակված, սակայն կան որոշ շրջաններ, որոնք ունեն բարենպաստ պայմաններ, դրանք տափաստանային խոտհարքներն են, հիմնականում տեղակայված են 3500 մ բարձրության վրա։ Բուսական աշխարհում շատ են գաճաճ թփերը, արոտավայրերը, խոտաբույսերը, և կան շատ աղքատ հողեր։ Թփերից են՝ ադեսմիան, պատրաստրեֆիան, ֆաբիանան, ազորելլան և էֆեդրան։ Խոտերից ներկայումս աճում են փետրախոտը, խոտաբույսերը և շյուղախոտը, իսկ ծաղկող բույսերից են գազը, հնդկոտեմը, ֆացելեյան և գլանդուլարիան։

Կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմնական պատճառը վիկունյաների պահպանումն էր։ Արգելոցում նաև բնակվում են գուանակոն, անդյան աղվեսը, անդյան կատուն, պուման, կրծողները, կարճ պոչով շինշիլաները, նանդուները, բադերը, սագերը, անդյան կոնդորները։

Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտահետազոտական նախագծի շրջանակներում տեղադրվել են ամբարձիչներ պարկի գագաթին, ինչպես նաև տեղորոշման համակարգ, որով հետևում են պումա գիշատիչ կենդանիների շարժը։ Միաժամանակ հսկողության տակ են նաև վիկունյաները՝ գլխավոր կրծող կենդանիներից մեկը։ Պարզվել է, որ պարկի շատ տարածքներում, ինչպիսիք են կիրճերը և խոնավ տարածքները, վիկունյաները շատ ավելի զգոն են վտանգի հանդեպ ու հետևաբար ավելի քիչ ժամանակ են տրամադրում կեր հայթայթելու համար, քան բաց տարածքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/latin-america-and-the-caribbean/argentina/san-guillermo/
  2. «Caracteristicas Generales de la Reserva Biosfera San Guillermo»։ Reserva de Biosfera San Guillermo, San Juan, Argentina (Spanish)։ Վերցված է 8 March 2018 
  3. Lee, Jane J. (December 2014)։ «Andean Pumas Bring National Park in Argentina Back to Life»։ National Geographic։ Վերցված է 10 February 2016 
  4. «Reserva de Biósfera San Guillermo» (Spanish)։ reservasanguillermo.com։ Վերցված է 10 February 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]