Անդյան աղվես
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Անդյան աղվես | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||
| Lycalopex culpaeus | ||||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||||
|
|
Անդյան աղվես (լատիներեն՝ Lycalopex culpaeus), հարավամերիկյան բնիկ կենդանի է։ Հարավային Ամերիկայում այս կենդանին իր չափսերով մեծությամբ երկրորդն է բաշավոր գայլից հետո։ Իր արտաքին տեսքով անդյան աղվեսը նման է սովորական աղվեսին։
Արտաքին բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափսերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդյան աղվեսի չափսը տատանվում է կարմիր աղվեսի և կոյոտի չափսերի արանքում։ Նա ունի մոտ 11-12 կգ քաշ։ Մարմնի երկարությունը 90-165 սմ է, պոչինը՝ 30-51 սմ։ Գրանցվել են նաև ավելի մեծ չափսեր ունեցող աղվեսներ։
Մորթին
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդյան աղվեսի մորթին ունի գորշ երանգ։ Մեջքի և վզի մորթին ավելի բաց է, իսկ մեջքի կենտրոնական մասը՝ ավելի մուգ։ Պոչը ունի հարուստ մազածածկ և ավելի մուգ երանգավորում։ Ականջները նույնպես ունեն գորշ երանգ։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդյան աղվեսի սնունդը հիմնականում բաղկացած է մանր և միջին կենդանիներից՝ կրծողներ, թռչուններ, մողեսներ, նապաստակներ և այլն։ Նրանք երբեմն որսում են նաև գուանակոյի ձագերին։ Անդյան աղվեսը կարող է նաև հարձակում գործել ընտանի կենդանիների վրա։ Նա որսորդության մեջ մրցում է տարբեր հարավամերիկյան կենդանիների հետ։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդյան աղվեսները բազմանում են տարին մեկ անգամ։ Սովորաբար դա լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Ծնվում են 2-5 ձագեր։ Բույնը հիմնում են քարքարոտ տարածքներում։ Ձագերը ծնվում են խուլ և կույր։ Նորածինների մորթին շատ գորշ է և բացանում է տարիքի հետ միասին։
Ապրելավայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդյան աղվեսները ապրում են կլիմայական տարբեր հարմարություններ ունեցող վայրերում։ Նրանք կարող են բնակվել նույնիսկ 4800 մետր բարձրության վրա։ Ապրում են անապատներում, տրոպիկական անտառներում, հարթավայրերում, սարերում և այլն։ Նրանք տարածված են գրեթե ամբողջ Անդյան լեռներում՝ Էկվադորից և Պերուից մինչև Հարավային Ամերիկայի հարավային հատվածները՝ Պատագոնիա և Տիեռա դել Ֆուեգա։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան աղվես» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան աղվես» հոդվածին։ |
|
