Շինշիլաներ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Շինշիլաներ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Կրծողներ (Rodentia) |
| Ինֆրակարգ | Hystricognathi |
| Ընտանիք | Շինշիլաներ (Chinchillidae) |
| Ցեղ | Շինշիլաներ (Chinchilla) Bennett, 1829 |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Շինշիլաներ, կրծողների ընտանիքին պատկանող կենդանատեսակ։
Բնակվում են անապատային բարձրավանդակներում՝ Չիլի, Պերու, Բոլիվիայի և Արգենտինայում։ Շինշիլաները համարվում են ինտենսիվ որսի կենտրոն, իրենց թանկ մորթու շնորհիվ, որը հանգեցրեց կենդանատեսակի նվազմանը և մուտք գործեցին բնապահպանական միջազգային միության մեջ։ Երկարապոչ շինշիլաները կան տարբեր երկրների ֆերմաներում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացվում են այս տեսակները՝ փոքր երկարապոչ կամ առափնյա, կարճապոչ կամ մեծ շինշիլա։
Բնական բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինշիլաների ծննդավայրը Հարավային Ամերիկան է, կարճապոչ շինշիլաները ապրում են հարավային Բոլիվիյայում, Արգենտինայի հյուսիս-արեւմուտք մասում և հյուսիսային Չիլիում։
Երկարապոչ շինշիլան հիմա հանդիպու է միյայն սահմանափակված տարածքում՝ Անդերի հյուսիսային Չիլիում։ Շինշիլաները բնակվում են քարքարոտ,չոր վայրերում,ծովի մակարդակից 400-ից-5000 մետր բարձրության վրա՝ նախընտրելով հյուսիսային լանջերը։
Որպես ապաստարան,կացարան օգտագործում են ծերպերը և քարերի տակի խոռոչները,երբ այս ամենը չեն գտնում,նրանք փոսեր են փորում։ Շինշիլաները կատարելապես հարմարված են լեռնային կյանքին։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք կարող են ապրել մինչև 20 տարի։ Որպես սնունդ նրանց ծառայում է մի շարք խոտաբույսեր,հատկապես հացահատիկային,ինչպես նաև մամուռներ,քարաքոսներ,կակտուսներ,թփեր,ծառերի արմատներ։ Կենդանական կերերից՝միջատներ։
Շինշիլաները ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում։ Ունեն մեծ սև աչքեր, երկար բեղեր։ Մեծ օվալաձև ականջներ պատահական չեն դրանք արտահայտում են հարմարվողականությունը՝ գիշերային կյանքին։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինշիլաներ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինշիլաներ» հոդվածին։ |
| ||||||||||