Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ
Blasts Apr2017 on SPb metro map.png
Տեսակ ահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան[1]
Գրոհի վայր Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Տեղադրանք Սանկտ Պետերբուրգ, Սեննայա պլոշչադ և Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ
Գրոհի նպատակ Խաղաղ բնակչություն
Տարեթիվ Ապրիլի 3, 2017-ին
Զենք Կոտորակառումբեր[2]
Զոհվածներ 14 (ներառյալ ահաբեկիչը)
Վիրավորներ 51
Կոորդինատներ: 59°55′37.530000101212″ հս․ լ. 30°19′13.530000100001″ ավ. ե. / 59.92709166669477838° հս․. լ. 30.32042500002777885° ավ. ե. / 59.92709166669477838; 30.32042500002777885
2017 Saint Petersburg Metro bombing Վիքիպահեստում

Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ, ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոպոլիտենում։ Նախնական տվյալներով զոհվել է 14, և վիրավորում ստացել՝ 51 մարդ[2][3]։ Որոշ տվյալներով` գնացքի վագոնում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք[4]։

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների[2][5][6] միջև ընկած ուղեմասում։

Պայթյուններ և հետագա զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 3-ին, ժամը 13:30-ի սահմաններում, պայթյուններ են որոտացել «Սեննայա պլոշչադ» կայարանից դեպի «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» ուղևորվող գնացքի վագոնում։ Պայթուցիկ սարքը տեղակայված է եղել ճամպրուկի մեջ։ Համաձայն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության, պայթյունը որոտացել է գնացքի երրորդ վագոնում։ Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գնացքի դռան մոտ, ինչից հետո ծուխն անմիջապես տարածվել է ողջ վագոնով մեկ։ Պայթյուններից հետո իշխանությունները հայտարարեցին քաղաքի բոլոր մետրոկանգառների աշխատանքի դադարեցման մասին[7]: Ուշ երեկոյան, երրորդ, չորրորդ և հինգերորդ գծերում մետրոպոլիտենը վերսկսկեց իր կանոնավոր աշխատանքը։

Ավելի ուշ չգործարկված պայթուցիկ սարք է հայտնաբերվել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում[8], ինչն անմիջապես վնասազերծվել է։ Պայթուցիկը պարունակել է մոտավորապես 1 կիլոգրամ տրոտիլ (ՏՆՏ)։

Դեպքից հետո, հսկողությունը բարձրացվեց երկրի մյուս խոշոր քաղաքների մետրոպոլիտեններում և օդանավակայաններում։

Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։ Տեղական ժամանակով ժամը 16:30-ին, ՌԴ գլխավոր դատախազությունը մետրոյում կատարված պայթյունները ճանաչեց որպես «ահաբեկչական գործողություն»[9]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության հաղորդմամբ, հարձակումներից տուժել է 50 մարդ, որոնցից 14-ը՝ մահացել, ընդ որում նրանցից 7-ը զոհվել էր հենց տեղում, իսկ մնացածը՝ հիվանդանոցում։ Հոսպիտալացվել էր 39 մարդ, որոնցից վեցը՝ ծանր վիճակում։ Տուժածների շարքում կային երեխաներ։

Զոհերն ըստ քաղաքացիության
Քաղաքացիություն Զոհեր
Ռուսաստան Ռուսաստան[10][11][12] 4
Ղազախստան Ղազախստան[13][14][15] 1
Ադրբեջան Ադրբեջան[16][17] 1
Բելառուս Բելառուս[18][14] 1
Ուզբեկստան Ուզբեկստան[18][14] 1
Տաջիկստան Տաջիկստան[18][14] 1
Անհայտ 5
Ընդհանուր 14

Ահաբեկիչը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյուններն իրականացնելու մեջ կասկածվում էր ոմն 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը, ով ծնունդով Ղրղըզստանից Ռուսաստանի քաղաքացի էր[19]։ Ջալիլովը ծնվել էր 1995 թվականին՝ Ղրղըզստանի հարավային Օշ շրջանում, ով Մոսկվա էր տեղափոխվել 2011 թվականին։ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթի և «Gazeta.ru» լրատվական կայքի փոխանցմամբ, 2015 թվականի դրությամբ Ջալիլովն աշխատել է մոսկովյան սուշի բարերից մեկում որպես խոհարար[20], իսկ այլ աղբյուրների պնդմամբ, Ջալիլովն աշխատել է որպես ավտոմեխանիկ և անհետացել էր պայթյուններից մի քանի շաբաթ առաջ։ «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ռուսաստանյան իշխանությունները կասկածում են, որ Ջալիլովը կարող էր հնարավոր կապեր ունենալ ռադիկալ իսլամական խմբավորումների հետ[21] ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 容疑者は2人か 自爆テロとの報道も 死者11人に産業経済新聞社, 2017.
  2. 2,0 2,1 2,2 «St Petersburg metro explosions kill ten - media»։ BBC։ 2017-04-03։ Վերցված է 2017-04-03 
  3. «Explosion in St Petersburg metro; several injured - Life News»։ Reuters։ 2017-04-03։ Վերցված է 2017-04-03 
  4. Նախնական տվյալներով` 10 մարդ է զոհվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից
  5. «Взрывы в метро Петербурга. Онлайн-репортаж»։ «ՌԻԱ նովոստի»։ ապրիլի 3, 2017։ Վերցված է ապրիլի 3, 2017 
  6. «В Санкт-Петербурге произошел взрыв в метро. Онлайн-трансляция»։ rbc.ru։ Վերցված է Ապրիլի 3, 2017 
  7. «Կրկնակի պայթյուն Ս. Պետերբուրգի մետրոյում․ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ»։ «Հրապարակ»։ Վերցված է ապրիլի 3, 2017 
  8. «Պետերբուրգի մետրոյի ևս մեկ կայարանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել»։ Արմենպրես։ Վերցված է ապրիլի 3, 2017 
  9. «Դատախազությունը «ահաբեկչություն» է որակել Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունը»։ «Ազատություն»։ Վերցված է ապրիլի 7, 2017 
  10. «Champion of Russia in hand-to-hand fighting is victim of St. Petersburg terrorist attack»։ Crime Russia (անգլերեն)։ Վերցված է 5 April 2017 
  11. «Mom sacrifices herself to save daughter in Russian subway attack»։ New York Post (անգլերեն)։ Վերցված է 5 April 2017 
  12. «St Petersburg metro bomb victims identified»։ BBC (անգլերեն)։ Վերցված է 5 April 2017 
  13. «Названо имя предполагаемого террориста-смертника в Санкт-Петербурге»։ mk.ru (ռուսերեն)։ Վերցված է 4 April 2017 
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Verdächtiger Kasache ist unter den Opfern»։ n-tv (գերմաներեն)։ Վերցված է 4 April 2017 
  15. «St Petersburg metro bomb victims identified»։ BBC (անգլերեն)։ Վերցված է 5 April 2017 
  16. «Azerbaijani woman confirmed dead in St. Petersburg metro blast – UPDATED»։ apa.az Mail (անգլերեն)։ Վերցված է 4 April 2017 
  17. «St Petersburg metro bomb victims identified»։ BBC (անգլերեն)։ Վերցված է 5 April 2017 
  18. 18,0 18,1 18,2 «St. Petersburg: Zahl der Terroropfer steigt auf 14»։ Die Presse (գերմաներեն)։ Վերցված է 4 April 2017 
  19. «Սանկտ Պետերբուրգի պայթյունի գործով կասկածյալը ծնունդով Ղրղըզստանից ՌԴ քաղաքացի է»։ «Ազատություն»։ Վերցված է ապրիլի 7, 2017 
  20. «Появились новые фото предполагаемого смертника из метро Петербурга»։ Газета.Ru։ Վերցված է ապրիլի 4, 2017 
  21. Sharman Jon (April 4, 2017)։ «Russia attack: Kyrgyzstan releases name of suspect in St Petersburg metro bombing»։ Independent։ Վերցված է April 4, 2017