Սանդրա Միլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Միլո
իտալ.՝ Sandra Milo
Ծնվել էմարտի 11, 1933(1933-03-11)[1]
ԾննդավայրԹունիս, Ֆրանսիա[2]
Մահացել էհունվարի 29, 2024(2024-01-29)[3] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4][2]
Քաղաքացիություն Իտալիա[2] և  Ֆրանսիա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Բետինո Քրաքսի[5]
Երեխա(ներ)Debora Ergas?[6]

Սանդրա Միլո ( իտալ.՝ Sandra Milo. մարտի 11, 1933(1933-03-11)[1], Թունիս, Ֆրանսիա[2] - հունվարի 29, 2024(2024-01-29)[3], Հռոմ, Իտալիա[4][2]), իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական անուն - ազգանունը Սալվատրիչե Ելենա Լիլիանա Գրեկո է։ Կինոյում նրա նորամուտը եղել է «Բակալավրը/» կատակերգությունում (1955 թ., ռեժիսոր՝ Անտոնիո Պիետրանջելի) գլխավոր հերոսուհու՝ Գաբրիելայի դերը։ Այնուհետև ուշագրավ դերակատարումներով հանդես է եկել Ռոբերտո Ռոսելինիի «Գեներալ Դելա Ռովերե» դրամայում (պոռնիկ, 1959) և Անտոնիո Պիետրանջելիի «Ադուան և նրա ընկերները» (Լոլիտա, 1960) կատակերգությունում։ Գլխավոր հերոսուհու կերպարն է մարմնավորել Ստենդալի «Վանինա Վանինի» պատմվածքի էկրանավորումում (1961 թ., ռեժիսոր՝ Ռոբերտո Ռոսելինի)։ Սանդրա Միլոյի գլխավոր ձեռքբերումները կինոյում՝ ճակատագրական, հեգնական, ազատ և սեքսուալ կանանց դերերն են Ֆեդերիկո Ֆելինիի «Ութուկես» (Կլարա, 1963, Արծաթե ժապավենի մրցանակ, 1964) և «Ջուլիետն ու ոգիները» (Սյուզի/Իրիս/Ֆաննի, 1965, Արծաթե ժապավենի մրցանակ», 1966) գլուխգործոցներում, ինչպես նաև Իվոնը Լուիջի Զամպայի «Ամառային խելահեղություն» ֆիլմում (1963 թ.), Ջուլիանա Մարլետը՝ Դինո Ռիզիի «Հովանոց» կատակերգությունում (1966 թ.)։

1968 թվականին Սանդրա Միլոն թողել է կինոն, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ընտանիքին և մեծացնի երեխաներին։ Նա վերջնականապես մեծ էկրան և հեռուստատեսություն է վերադարձել 1979 թվականին։ Ստեղծագործական այդ երկրորդ շրջանի լավագույն դերերից են Մարիաննան «Մոխրոտիկ 80» ռոմանտիկ մելոդրամայում (1984 թ., ռեժիսոր՝ Ռոբերտո Մալենոտի), Արաբելլան՝ Պուպի Ավատիի «Սիրտը քեզ հետ չէ» (2003 թ.) ֆիլմում։ 2007 թվականին նա հաջողությամբ հանդես է եկել նաև թատերական բեմում «8 կին» ներկայացման մեջ։

Սանդրա Միլոն բնությունից օժտված է բարձր ֆալցետով. դա կինոյում նրա ստեղծած սեքսուալ, շիկահեր, գայթակղիչ կնոջ կերպարի բնորոշ, վառ տարբերակիչ հատկանիշն է։ 90-ականներին նա ակտիվորեն աշխատել է հեռուստատեսության մանկական շոուներում, ժամանցային նախագծերում, ձայնագրել է երգերի կատարումներ ամփոփող մի քանի ձայնասկավառակ։

Ի լրումն վերոնշյալ «Արծաթե ժապավեն» զույգ մրցանակների՝ Սանդրա Միլոն ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար 2020 թվականին արժանացել է իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակի[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Միլոն «Ոգիների Ջուլիետը» ֆիլմում
Սանդրա Միլոն «Ոգիների Ջուլիետը» ֆիլմում՝ Ջուլիետա Մազինայի հետ
  • 1955: Ամուրին / Բակալավրը / (Lo scapolo) — Գաբրիելա
  • Eliana e gli uomini (1956)
  • Mio figlio Nerone (1956)
  • Moglie e buoi (1956)
  • Le avventure di Arsenio Lupin (1957)
  • La donna che venne dal mare (1957)
  • 1958: Երկերեսանի հայելի / (Le Miroir à deux faces) — Արիանա
  • Totò nella luna (1958)
  • Erode il grande (1958)
  • Vite perdute (1959)
  • Appuntamento con il delitto (1959)
  • Furore di vivere (1959)
  • 1959: Գեներալ Դելլա Ռովերե / (Il generale Della Rovere) — Վալերիա
  • La giumenta verde (1959)
  • Asfalto che scotta (1960)
  • Adua e le compagne (1960)
  • 1960: Հաշվի առեք բոլոր ռիսկերը / (Classe tous risques) — Լիլիանա, երիտասարդ դերասանուհի
  • Gli scontenti (1961)
  • Fantasmi a Roma (1961)
  • Vanina Vanini (1961)
  • Il giorno più corto (1962)
  • 1963: Ութուկես / ()
  • Chi vuol dormire nel mio letto? (1963)
  • La visita (1963)
  • Frenesia dell'estate (1963)
  • Le voci bianche (1964)
  • Amori pericolosi (1964)
  • Ho una moglie pazza, pazza, pazza (1964)
  • ...poi ti sposerò (1964)
  • Le belle famiglie (1964)
  • La donna è una cosa meravigliosa (1964)
  • Giulietta degli spiriti (1965)
  • L'ombrellone (1965)
  • Come imparai ad amare le donne (1966)
  • La notte pazza del conigliaccio (1967)
  • Per amore... per magia... (1967)
  • Bang Bang Kid (1967)
  • T'ammazzo!... Raccomandati a Dio (1968)
  • Riavanti... Marsch! (1979)
  • Tesoromio (1979)
  • Doppio sogno dei Sigg. X (1980)
  • Grog (1982)
  • "FF.SS." — Cioè: "...che mi hai portato a fare sopra a Posillipo se non mi vuoi più bene?" (1983)
  • Cenerentola '80 (1984)
  • Camerieri (1995)
  • Ma il portiere non c'è mai? (2002)
  • Il cuore altrove (2003)
  • La perfezionista (2007)
  • Chi nasce tondo... (2008)
  • Sleepless (2009)
  • Impotenti esistenziali (2009)
  • W Zappatore (2009)
  • Happy Family (2010)
  • Flaiano — Il meglio è passato (2010)
  • Mai senza — L'amore e la sessualità nella terza età (2011)
  • Baci salati (2011)
  • Impepata di nozze — Sposarsi al sud è tutta un'altra storia... (2012)
  • Una notte agli studios (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Sandra Milo, morta a 90 anni l'attrice musa di Fellinila Repubblica.
  4. 4,0 4,1 4,2 Sandra Milo, morta a 90 anni l'attrice musa di Fellini (իտալ.) — 2024.
  5. "Con Bettino l'amore aveva più gusto"La Stampa.
  6. https://www.corriere.it/spettacoli/24_gennaio_29/figli-sandra-milo-debora-ergas-ciro-azzurra-de-lollis-8bdf687c-be97-11ee-8159-e88a7ef5abf7.shtml
  7. «Globo d'oro alla carriera - Premio della Stampa Estera in Italia»։ Globo D'oro (իտալերեն)։ 2020-05-08։ Արխիվացված է օրիգինալից 2023-07-26-ին։ Վերցված է 2023-07-26 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kay Weniger: Das große Personenlexikon des Films. Die Schauspieler, Regisseure, Kameraleute, Produzenten, Komponisten, Drehbuchautoren, Filmarchitekten, Ausstatter, Kostümbildner, Cutter, Tontechniker, Maskenbildner und Special Effects Designer des 20. Jahrhunderts. Band 5: L – N. Rudolf Lettinger – Lloyd Nolan. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2001, ISBN 3-89602-340-3, S. 461 f.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]