Սանդրա Կալնիետե
Սանդրա Կալնիետե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1952[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Տոգուր, Կոլպաշևսկի շրջան, Տոմսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, European Commissioner for Agriculture?, ambassador of Latvia?, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, European Commissioner for Agriculture? և Minister of Foreign Affairs? |
Կուսակցություն | Unity? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kalniete.lv |
![]() |
Սանդրա Կալնիետե (լատիշ․՝ Sandra Kalniete, դեկտեմբերի 22, 1952[1], Տոգուր, Կոլպաշևսկի շրջան, Տոմսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական գործիչ։ Եղել է Լատվիայի ազգային ճակատի ակտիվիստ, այնուհետև` դիվանագետ, 2002-2004 թվականներին եղել է Լատվիայի արտաքին գործերի նախարար, 2004 թվականին` Լատվիայի հարցերով ժամանակավոր եվրոկոմիսար, 2006 թվականին ընտրվել է Սեյմի պատգամավոր «Նոր ժամանակ» կուսակցության կողմից, իսկ 2008 թվականին դարձել է նոր «Քաղաքացիական միություն» կուսակցության ղեկավարներից մեկը, 2009 թվականին ընտրվել է Եվրոխորհրդարանի պատգամավոր, որտեղ միացել է Եվրոպական ազգային կուսակցությանը (քրիստոնյա-դեմոկրատների կուսակցություն)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 22-ին, Տոմսկի մարզի Կոլպաշևսկի շրջանի Տոգուր բնակավայրում (ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), աքսորյալներ Լիգիտա և Այվար Կալնիետեների ընտանիքում։ Մայրը` Լիգիտան (1926-2006), Դրեյֆելդից էր, իր ծնողների հետ աքսորվել էր Սիբիր 1941 թվականի հունիսին։ 1948 թվականին Սանդրայի մայրը վերադառնում է Լատվիա, սակայն 1949 թվականին կրկին հետ է ուղարկվում Սիբիր։ Հայրը` Այվարը (ծնվել է 1931 թվականին), իր մոր հետ Սիբիր է աքսորվել 1949 թվականի մարտի 25-ին։ 1957 թվականին չորսամյա Սանդրա Կալնիետեն ծնողների հետ վերադարձել է Լատվիա։ 1960-1971 թվականներին սովորել է Ռիգայի 39-րդ ութնամյա, 49-րդ միջնակարգ և 39-րդ միջնակարգ դպրոցներում, 1975-1981 թվականներին հեռակա կրթություն է ստացել Լատվիայի գեղարվեստական ակադեմիայի Արվեստի քննադատության ֆակուլտետի Պատմության ու արվեստի թեորիայի բաժնում։ Այնուհետև Ս. Կալնիետեն դերձակ է աշխատել «Բալտիյաս մոդես» սրահում (1981-1982)։ 1983 թվականին նշանակվել է Լատվիական ԽՍՀ-ի նկարիչների միության քարտուղար-ռեֆերենտ, եղել է դրա ղեկավարության պատասխանատու քարտուղարը (1987-1990)։ Համատեղությամբ աշխատել է նաև որպես «Լիեսմա» հրատարակչության քարտուղար (1985-1987)։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին Ս. Կալնիետեն անդամակցել է Լատվիայի ազգային ճակատին, ընտրվել է փոխնախագահ։ Լատվիական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի կողմից «Լատվիայի անկախության վերականգնման» մասին հռչակագրի ընդունումից հետո աշխատել է Լատվիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում` որպես պրոտոկոլային ծառայության ղեկավար (1990—1993): Վարչապես Իվար Գոդմանիսի կառավարության կազմում աշխատել է որպես Լատվիայի արտաքին գործերի փոխնախարար, այնուհետև աշխատել է որպես Մեծ Բրիտանիայում Լատվիայի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար։ 1992 թվականին ավարտել է Լիդսի Համալսարանի Միջազգային հարաբերությունների դասընթացները։ 1993-1995 թվականներին եղել է ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-յում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան։ 1995 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասընթացները։ 1997-2002 թվականներին աշխատել է որպես Ֆրանսիայում Լատվիայի դեսպան։ 2002 թվականի նոյեմբերին Ս. Կալնիետեն նշանակվել է որպես Լատվիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար (պաշտոնավարել է մինչև 2004 թվականի մարտ)։ 2006 թվականին անդամակցել է աջ պահպանողական «Նոր ժամանակ» կուսակցությանը, նույն տարվա նոյեմբերին այդ կուսակցությունից ընտրվել է Սեյմի անդամ։ 2008 թվականի հունվարին դուրս է եկել «Նոր ժամանակ» կուսակցությունից և միացել է «Քաղաքացիների միություն» նոր քաղաքական ուժի ձևավորմանը։ Ապրիլին ստեղծել է «Քաղաքացիական միություն» կուսակցությունն ու դարձել դրա նախագահը։ 2009 թվականի հունիսին ընտրվել է Եվրոպական Խորհրդարանի անդամ, որտեղ միացել է Եվրոպական ազգային կուսակցությանը։ Ընտրվել է ներքին շուկայի և սպառողների շահերի պաշտպանության խմբի անդամ և գյուղատնտեսության ու գյուղի զարգացման կոմիտեի փոխնախագահ։ Ճապոնիայում Եվրոխորհրդարանի ներկայացուցչի տեղակալն է և Թուրքիայում ԵՄ միացյալ խորհրդարանական կոմիտեի փոխնախագահը։ 2011 թվականին «Նոր ժամանակ», «Քաղաքացիական միություն» և «Այլ քաղաքականության միություն» կուսակցությունները միավորվել են «Միասնություն» կուսակցության մեջ։ 2011 թվականի նոյեմբերի 26-ին «Միասնություն» կուսակցության համաժողովին Սանդրա Կալնիետեն ընտրվել է դրա նախագահ, վերընտրվել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին։ 2015 թվականի մարտի 2-ին Բորիս Նեմցովի թաղմանը մասնակցելու համար ՌԴ մեկնելով` ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում և հետ է ուղարկվել հայրենիք` համաձայն այն պատժամիջոցների, որ կիրառվում են ՌԴ-ի կողմից այն անձանց նկատմամբ, ովքեր ապակառուցողական քաղաքականություն են վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ[2]։ ՌԴ-ում անցանկալի անձ է հայտարարված մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ը[2]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В бальных туфельках по сибирским снегам, Atena, 2006. - 375 էջ
- Latviešu tekstilmāksla, 1989.
- Es lauzu, tu lauzi, mēs lauzām. Viņi lūza, 2000.
- Prjaņiks. Debasmannā. Tiramisū, 2012.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт С. Калниете(լատիշերեն)
- Биография(լատիշերեն)
- Сандра Калниете: «Я не страдаю русофобией!»
- В бальных туфельках по сибирским снегам Archived 2012-05-13 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Для Калниете въезд в Россию запрещен на несколько лет delfi.lv, 2 марта 2015
|