Սանգայ ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Tungurahua volcano?, Sangay volcano? և El Altar volcano? |
Մասն է | Andean Highlands? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մորոնա Սանտյագո, Չիմբորասո (պրովինցիա) և Տունգուրահուա |
Հիմնվել է | 1979 |
Մակերես | 271 925 հեկտար |
Սանգայ ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Sangay), ազգային պարկ, որը տեղակայված է Մորոնա Սանտյագոյում, Էկվադորի Չիմբորասո և Տունգուրաուա պրովինցիաներում։ Պարկն ունի երկու գործող հրաբուխ (Տունգուրաուա և Սանգայ), մեկ հանգած Ալտար հրաբուխ ու էկոհամակարգեր՝ սկսած արևադարձային խոնավ անտառներից մինչև սառցադաշտեր։
Պարկը 1983 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 1992 թվականին այն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում որսագողության, որպես արոտավայր լայնորեն օգտագործելու, չնախագծված ճանապարհի կառուցման և պարկի տարածքների յուրացման պատճառով։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված վայրերի ցանկից հեռացվեց 2005 թվականին։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային պարկը կարևոր ապաստարան է Անդերի հազվագյուտ տեսակների համար, ինչպիսիք են լեռնային գետակինճերը և ակնոցավոր արջերը։ Հատկապես լեռնային գետակինճերի համար պարկը ամենակարևոր պատվարներից մեկն է[1]։ Անտառներում բնակվում են ակնոցավոր արջերը, հսկա ջրասամույրները, յագուարները, օցելոտները, երկարապոչ կատուները, Հարավամերիկյան գետակինճերը, սպիտակ եղջերուները, փոքր կարմիր եղջերուներն ու պուդուները։ Պարկում բնակվում են շուրջ 300-400 տեսակի թռչուններ։
Ինչպես նաև պարկում գրանցվել են կուգուարը և Leopardus pajerosը[2]։
2016 թվականին նոր Pristimantis տեսակները հայտնաբերվել են ազգային պարկի մշուշոտ անտառում[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տունգուրաուայի ժայթքումը 1999 թվականին
-
Սանգայի տեսարան օդից
-
Սանգայ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Downer, CC. (1996)։ «The mountain tapir, endangered 'flagship' species of the high Andes»։ Oryx 30 (1): 45–58։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-27-ին
- ↑ Nowell, K.; Jackson, P. (1996)։ Wild Cats: Status Survey and Conservation Action Plan։ Gland, Switzerland: IUCN
- ↑ Brito M, J., Ojala-Barbour, R., Batallas R, D. and Almendáriz C, A. (2016)։ «A New Species of Pristimantis (Amphibia: Strabomantidae) from the Cloud Forest of Sangay National Park, Ecuador»։ Journal of Herpetology 50 (2): 337–344
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sangay National Park on UNESCO World Heritage Centre
- Jean-Claude Petit Butterflies of Sangay National Park
- Spectacled Bear Research and Conservation Project in Sangay National Park by Fundación Cordillera Tropical Archived 2016-09-21 at the Wayback Machine.
|