Սայմոն Սթարլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Սթարլինգ
Ծնվել է1967[1][2][3][…]
ԾննդավայրԷպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց և Nottingham Trent University?
Մասնագիտությունարվեստագետ, լուսանկարիչ, քանդակագործ և կոնցեպտուալ արվեստագետ
Ոճաբստրակցիոնիզմ և ժամանակակից արվեստ
Պարգևներ
 Simon Starling Վիքիպահեստում

Սայմոն Սթարլինգ (անգլ.՝ Simon Starling, 1967[1][2][3][…], Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարիչ-կոնցեպտուալիստ։ Թերների մրցանակի դափնեկիր (2005)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական կրթությունն ստացել է Գլազգոյի արվեստի դպրոցում։ Այնուհետև աշխատել է որպես լուսանկարիչ Շոտլանդիայի տարբեր թանգարանների և արվեստի պատկերասրահների համար։ 2005 թվականին արժանացել է Թերներ մրցանակի «Shedboatshed» («Մարագ-նավակ-մարագ») նախագծի համար։ 1990 թվականին Սայմոն Սթարլինգը եղել է առաջինը, որ արջանացել է Բլինքի Պալերմո Գրանտ մրցանակի[6]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթարլինգն աշխատում է հայեցակարգային արվեստի բնագավառում։ Նրա գեղարվեստական հետաքրքրությունները ներառում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ՝ նյութերի հատկությունները, համատեքստայնացումը, գաղափարների հատկություններն արդյունավետության և արտադրողական գործունության (cycle efficiency) տեսանկյունից։

Այս հայեցակարգն իր արտացոլումն է գտել նրա Tabernas Desert Run աշխատանքում։ Սթարլինգը սովորական հեծանիվի վրա տեղադրում է ջրածնային շարժիչ և դրանով հատում Տաբեռնաս անապատը։ Ընդհանուր երթուղին կազմել է մոտ 66 կմ։ Այդ ուղևորության ընթացքում դեպի շրջակա միջավայր միակ արտանետումը եղել է ջուրը։ Սթարլինգն այդ ջուրն օգտագործել է ջրաներկի համար, որով նկարել է ճանապարհորդության ընթացքում իրեն հանդիպած կակտուս։ Tabernas Desert Run-ը եղել է Թերներ Փրայզ ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը։

2005 թվականի Shedboatshed, Mobile Architecture No. 2 (Մարագ-Նավակ-Մարագ) նախագծի շնորհիվ Սթարլինգն արժանացել է լրատվամիջոցների ուշադրությանը։ Սթարլինգը Ռայնի ափին գտնվող սովորական մարագը վերածել է սովորական լաստանավակի, որով իջել է գետի հոսանքն ի վար մինչև Բազել, որտեղ այն նորից վերածել է մարագի[7]։

One Ton II աշխատանքում Սթարլինգը կենտրոնանում է պլատինի արտադրության ժամանակ տեղի ունեցող արտադրական և էներգիայի ծախսերի վրա։ Սթարլինգը ցուցադրում է պլատինե բյուրեղներից պատրաստված հարավաֆրիկյան հանքերի հինգ նույնական լուսանկարներ։ Տասը տոննա հանքաքարից արդյունահանվում է ընդամենը 0,28 գրամ պլատին։

Ուսուցողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոն Սթարլինգը դասավանդում է Շտեդելշուլի արվեստի ակադեմիայում (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121097862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.tate.org.uk/whats-on/tate-britain/exhibition/turner-prize-2005
  6. "Simon Starling". Galerie für Zeitgenössische Kunst Leipzig. Exhibition Catalogue. 1999
  7. «Simon Starling». Turner Prize. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. «Simon Starling». The Modern Institute. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Սթարլինգ» հոդվածին։