Սամվել Շուքուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Շուքուրյան
Ծնվել էօգոստոսի 18, 1950(1950-08-18) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Virage Logic? և Սինոփսիս
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերՀԱՊՀ (1972)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993) և ակադեմիա (1996)
Պարգևներ
ՀայրԿիմ Շուքուրյան

Սամվել Կիմի Շուքուրյան (օգոստոսի 18, 1950(1950-08-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաշվողական տեխնիկայի և տեղեկագիտության բնագավառի գիտնական։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996

Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Կիմ Շուքուրյանի որդին է, Հայաստանի վաստակավոր բժիշկ Արթուր Շուքուրյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1972-1993 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում, 1977 թվականից, միաժամանակ, Երևանի պետական համալսարանում, 1993-2007 թվականներին` ալգորիթմական լեզուների ամբիոնի վարիչ, 2007 թվականից` տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, 1997 թվականից աշխատում է ամերիկյան բարձր տեխնոլոգիաների ընկերությունների պատվերներով, 2000-2011 թվականներին` Virage Logic Corporation-ի ներդրած թեսթավորման և վերանորոգման ծրագրի տնօրեն, 2011 թվականից` Synopsys, Inc-ի ներդրած թեսթավորման և վերանորոգման բաժնի ավագ կառավարիչ[1][2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուքուրյանը զարգացրել է ծրագրերում ոչ էական անցումների օպերատորների և չվերասերված օպերատորների տեսությունը, ստացել այդ հիմնախնդիրների ճշգրիտ լուծումը ծրագրերի լայն դասի համար, առաջադրել հաշվողական համակարգերի միկրոծրագրային հարմարեցման սկզբունքներ, կառուցել տեսություն, որի ալգորիթմների և մեթոդների հիմքում ընկած են ցածր մակարդակի զուգահեռացումը, ազատ ցիկլերի և պրոցեսորի ներքին պաշարների օգտագործումը։ Մշակել է նոր մոտեցումներ և արդյունավետ ալգորիթմներ էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեսթավորման և վերանորոգման վերաբերյալ։ Առաջարկել է բաշխված միջավայրերում պրոցեսների նախագծման, ձևափոխման և ստուգման ալգորիթմներ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ պետական մրցանակ 2013[4] («Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ (Ակադեմկոսներ) Սամվել Կիմի Շուքուրյան
  3. Martin-Vide, Carlos; Dediu, Adrian Horia; Fernau, Henning (2010 թ․ մայիսի 10). Language and Automata Theory and Applications: 4th International Conference, LATA 2010, Trier, Germany, May 24-28, 2010, Proceedings (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 9783642130885.
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ