1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1962 թվականից եղել է Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնի վարիչը։ Շուքուրյանը ՀԽՍՀ-ում առաջինն է կիրառել լսողությունը վերականգնող վիրահատությունները։ Գիտական աշխատությունները հիմնականում նվիրված են անգինաների և քրոնիկական նշիկաբորբերի ախտածնության մեխանիզմների պարզաբանման, դրանց ախտորոշման և բուժման հարցերին։ Շուքուրյանը ՀԽՍՀ քիթ-կոկորդ-ականջաբանների գիտական ընկերության նախագահն է (1970 -1990), ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան (1970-1990)։ 1985-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 603)։