Սամվել Բաղդասարյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 20, 1956(1956-01-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 2017(2017-08-20) (61 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1980)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն

Սամվել Սարգսի Բաղդասարյան (հունվարի 20, 1956(1956-01-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2017(2017-08-20), Երևան, Հայաստան), հայ արվեստագետ, քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Բաղդասարյանը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1980 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1983 թվականից Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության արվեստանոցի դեկավարն է, 1997 թվականից՝ Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի տնօրեն, 1999 թվականից դասավանդում է Հայկական բաց համալսարանում (կերպարվեստի ֆակուլտետի հիմնադիրներից, 2004 թվականից՝ դեկան)[1]։

Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[2], Մոսկվայի Արևելքի թանգարանում, Սարդարապատի ազգային թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի «Վիկի Հովհաննիսյան» ժամանակակից արվեստի պատկերասրահում, Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում և այլ անձնական հավաքածուներում[3]։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է հիմնականում խեցեգործության բնագավառում։ Ստեղծել է գեղանկարներ, ձևավորել հեռուստատեսային և օպերային ներկայացումներ։
Գործերից են՝

Ցուցահանդեսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստան. հին մշակույթի երկրի վերահայտնագործումը», Բոխում, Գերմանիա (1995)
  • Վենետիկի XLVI բիենալեում Առաջին հայկական տաղավարը ՝ Վենետիկ, Իտալիա (1995)
  • «Մոսկվա-Երևան. Տապանի հարցը» համադրողներից մեկը՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, (1995)
  • «Geo-Kunst expedition» ակցիա, «Documenta X», Կասել, Գերմանիա (1997)
  • «Great Atrophy». «Հայարտ» մշակութային կենտրոն, Երևան (1999 )
  • «Հատման գիծ», «Հայարտ» մշակութային կենտրոն, Երևան (2003)
  • «Adieu Parajanov». Kunsthalle, Վիեննա, Ավստրիա (2003)
  • «Սովետական ԱգիտԱրտ։ Վերականգնում» (Soviet AgitArt. Restoration) Arsenal ժամանակակից արվեստի կենտրոն, Բիալիստոկ, Լեհաստան (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Երևանի ժամանակակից արվեստի թանգարան». Artuyt. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  3. «AV Production - Սամվել Բաղդասարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.