Սահլե Վորկ Զևդե
| Սահլե Վորկ Զևդե | |
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
|---|---|
| Կրթություն՝ | Մոնպելիեի համալսարան և Ճեմարան Գեբրե-Մարիամ |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
| Դավանանք | Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցի |
| Ծննդյան օր | փետրվարի 21, 1950[1][2] (76 տարեկան) |
| Ծննդավայր | Ադիս Աբեբա, Եթովպական կայսրություն[3] |
| Քաղաքացիություն | |
Սահլե Վորկ Զևդե (ամհարերեն՝ ሳህለወርቅ ዘውዴ, փետրվարի 21, 1950[1][2], Ադիս Աբեբա, Եթովպական կայսրություն[3]), եթովպացի դիվանագետ, ներկայումս Եթովպիայի նախագահն է՝ դառնալով առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նախագահ է ընտրվել Դաշնային խորհրդարանական վեհաժողովի անդամների կողմից[4] 2018 թվականի հոկտեմբերի 25-ին[5]։ Զևդեն եղել է դիվանագետ, Աֆրիկյան միությանը կից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Անտոնիու Գուտեռեշը և Աֆրիկյան միությանը կից Միավորված ազգերի կազմակերպության բաժանմունքի ղեկավարը՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով[6]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպան Սահլե Վորկ Զևդեն Բնական գիտություններ է սովորել Մոնպելյեի համալսարանում (Ֆրանսիա)։ Նա ազատ խոսում է ամհարերեն, ֆրանսերեն և անգլերեն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթովպիայի դիվանագիտական ծառայության վետերան Զևդեն որպես դեսպան աշխատել է Սենեգալում, հավատարմագրվելով Մալիում, Կաբո Վերդեում, Գվինեա Բիսաուում, 1989 թվականից մինչև 1993 թվականը Գամբիայում և Գվինեայում։ 1993 թվականից մինչև 2002 թվականը եղել է Ջիբութիում դեսպան և Զարգացման հարցերով միջկառավարական մարմնի (Intergovernmental Authority on Development) մշտական ներկայացուցիչ։ Ավելի ուշ նա աշխատել է Ֆրանսիայում դեսպան, ՄԱԿ-ում կրթության, գիտության և մշակույթի հարցերով մշտական ներկայացուցիչ (ՅՈՒՆԵՍԿՕ) և Թունիսում և Մարոկկոյում հավատարմագրված դեսպան (2002 թվականից 2006 թվականներին)։
Սահլե Վորկ Զևդեն աշխատել է որպես հատուկ ներկայացուցիչ եղել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղաշինության Միացյալ ներկայացուցչության ղեկավարը։ Ավելի վաղ նա նաև զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ, այդ թվում՝ Աֆրիկյան միությանը առընթեր Եթովպիայի մշտական ներկայացուցչի և Աֆրիկայի համար Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողովի և Եթովպիայի արտաքին գործերի նախարարությունում Աֆրիկայի գործերի գլխավոր տնօրենի պաշտոնը։
2011 թվականին Սահլե Վորկ Զևդեն նշանակվել է ՄԱԿ-ի Նայրոբիում (Յունոն) բաժանմունքի գլխավոր տնօրեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի պաշտոնում։ Նա առաջին մարդն էր, որը զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 25-ին նա ընտրվել և ստանձնել է Եթովպիայի նախագահի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 https://mcn-sn.com/sahle-work-zewde/
- ↑ «Ethiopia elects 1st female president; 'sets the standard'». AP NEWS. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Sahle-Work Zewde becomes Ethiopia’s first female president — BBC News
- ↑ Secretary-General Appoints Sahlework Zewde of Ethiopia his Special Representative, Head of United Nations Office to African Union United Nations, press release of June 27, 2018.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահլե Վորկ Զևդե» հոդվածին։ |
| ||||||