Jump to content

Սահակ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Հարությունյան
Ծնվել է1916
ԾննդավայրՄրգավան, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1939)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Սահակ Միսակի Հարությունյան (1916, Մրգավան, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Հարությունյանը ծնվել է 1916 թվականին, Արտաշատի շրջանի Մրգավան գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1935 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այն ավարտել է 1939 թվականին ու անցել է մանկավարժական աշխատանքի։ Շրջկենտրոնի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում դասավանդել է պատմություն[1]։

1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ 1941 թվականից մինչև 1942 թվականը ծառայել է 33-րդ տանկային բրիգադում, վաշտի քաղղեկի տեղակալ։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, այնուհետև՝ Հյուսիս-արևմտյան ռազմաճակատում։ 1942 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1942 թվականին մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մեկնել է սովորելու հրամանատարական կազմի վերապատրաստման դասընթացներում։ 566-րդ առանձին գվարդիական ականանետային դիվիզիոնոմ մասնակցել է մարտերին Հյուսիս-արևմտյան ռազմաճակատում, իսկ 1943-1944 թվականներին՝ Առաջին և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատներում։ 1944-1945 թվականներին՝ որպես մարտկոցի հրամանատար, 80-րդ կորպուսի 356-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Վարշավայի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավմանը[1]։

Ցուցաբերած խիզախության համար գնարդիայի ավագ լեյտենանտ Հարությունյանն արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի մի շարք շնորհակալագրերի, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով և մի քանի մեդալներով։

1946 թվականին Հարությունյանը զորացրվել է բանակից և շարունակել մանկավարժական աշխատանքը։ Եղել է դպրոցի տնօրեն Արտաշատի շրջանի Մրգավան, Մխչյան, Դալար գյուղերում։ 1978 թվականին անցել է կենսաթոշակի, միաժամանակ Մրգավանի դպրոցում դասավանդել է պատմություն[1]։

1967 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան պարգևատրել է պատվոգրով «Հանրապետության աշխատավորության մեջ քաղաքական ու գիտական գիտելիքների պրոպագանդման գործին մատուցած ծառայությունների համար[1]։

  • «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան»
  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]