Սալիխ Սայդաշև
Սալիխ Սայդաշև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1900 Կազան, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1954 (54 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Möxämmädiä? |
Salikh Saydashev Վիքիպահեստում |
Սայդաշև Սալիխ Քամալետդին ուլի (թաթարերեն՝ Säydäşev Salix Camaletdin ulı, Salix Säydäş[1], թաթարերեն կյուրեղագիր՝ Сәйдәш(ев) Салих Җамалетдин улы, ռուս.՝ Сайда́шев Сали́х Замалетди́нович, դեկտեմբերի 3, 1900, Կազան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1954, Մոսկվա, ԽՍՀՄ), թաթար կոմպոզիտոր և դիրիժոր։ Արժանացել է Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական արտիստի (1951), մշակույթի պատվավոր գործչի (1939) կոչումների։ Համարվում է թաթարական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիր հայրերից մեկը։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայդաշևն իր ողջ գործունեությամբ խթանել է երաժշտական մի շարք ժանրերի, այդ թվում՝ օպերայի, բալետի, երաժշտական կոմեդիայի, սիմֆոնիկ, երգչախմբային, ժողովրդական ու փոփ երաժշտության սկզբնավորումն ու զարգացումը թաթարական երաժշտարվեստում։ Նրա ստեղծագործական աշխատանքի կարևորագույն մասն է կազմում մեծածավալ դրամատիկական թատերգությունների համար երաժշտություն հեղինակելը, որոնց շարքում արվեստի բարձր մակարդակով առանձնանում են հատկապես Կարիմ Տինչուրինի Կապույտ գլխաշորը (1926) և Բոլորը միասին (1932), Տաչի Գիզզաթի Բանվորներ վարձողը (1928) պիեսների համար Սայդաշևի գրած երաժշտական երկերը։ 1922-1948 թվականներին Սայդաշևը, երաժշտություն հորինելու հե մեկտեղ, աշխատել է որպես Կազանում գործող թաթարական ակադեմիական թատրոնի երաժշտական մասի ղեկավար ու դիրիժոր և, բացի այդ, համերգներ էլ է ղեկավարել։
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 թ. Կազանի փողոցներից մեկը կոչվել է Սալիխ Սայդաշևի անունով։
- 2012 թվականի մայիսի 11-ին Կազանի քաղաքային խորհրդի որոշմամբ քաղաքի թիվ 17 երաժշտական դպրոցն անվանակոչվել է նրա պատվին[2][3]։
1990 թ. Կազանում բացվել է Սալիխ Սայդաշևի թանգարանը[4]։ Այդ նույն տարվա դեկտեմբերի 15-ից նրա անունով է կոչվել Կազանում գործող Թաթարստանի պետական մեծ համերգասրահը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ via Russificized form Салих Сайдаш(ев); also spelled Salix Səjdəş(ef) in Janalif
- ↑ «17нче санлы балалар музыка мәктәбенең «Татарстан Республикасында электрон мәгариф» порталындагы сәхифәсе». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Казан мэриясе рәсми порталы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Музей С. Сайдашева». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фотографія могили Саліха Сайдашева в Казані
- Salikh Saidashev (1900—1954) (անգլ.)
- Книга «Саліх Сайдашев в спогадах сучасників»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալիխ Սայդաշև» հոդվածին։ |
|