Սալեմ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալեմ
Изображение логотипа
Ժանրպարանորմալ հեռուստատեսային ծրագիր, զգեստավորված դրամա և սարսափ հեռուստասերիալ
ՍտեղծողԱդամ Սայմոն և Բրենոն Բրագա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ջանեթ Մոնտգոմերի, Շեյն Ուեսթ, Սեթ Գեյբլ, Թամզին Մերչանթ, Էշլի Մադեկվե, Էլիզ Էբերլի, Իդո Գոլդբերգ, Քսանդեր Բերքլի, Օլիվեր Բել, Ջո Ջոյլ, Michael Mulheren?, Էժուր Պարսոնս, Սեմի Հանրաթի, Սթիվեն Լենգ, Լյուսի Լոուլես, Ստյուարտ Թաունսենդ, Սեմյուել Ռուքին և Մերիլին Մենսոն
ՊրոդյուսերԲրենոն Բրագա
Գործադիր պրոդյուսերԱդամ Սայմոն
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ36
Էկրաններին էապրիլի 20, 2014-ից հունվարի 25, 2017[2]
ՀեռուստաալիքNewsNation
Դիստրիբյուտոր20th Television, Նեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Սալեմ» (անգլ.՝ Salem), պատմական ֆենտեզի ժանրի ամերիկյան դրամատիկ հեռուստասերիալ, որի ստեղծողներն են Ադամ Սայմոնը և Բրենոն Բրահան, հեռարձակվել է 2014 թվականի ապրիլի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 18WGN America հեռուստաալիքով[3]։ WGN America-ի առաջին պաշտոնական շոուն է[4]։ Հեռուստասերիալում գլխավր դերակատարներն են Ջանեթ Մոնթգոմերին և Շեյն Ուեսթը, ոգեշնչված է 17-րդ դարում կայացած Սալեմի վհուկների դատավարությունից։

2016 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարվել է երրորդ եթերաշրջանից հետո հեռուստասերիալի փակման մասին[5]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սալեմը» հորինված պատմություն է դատավարության ենաթրկված Սալեմի վհուկների և ոչ վերջիններիս մասին, դեպքերը տեղի են ունենում սկսած 1962 թվականից Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում, երբ տեղի գաղութային իշխանությունը հայտնվում է պուրիտանների ձեռքում։ Հեռուստասերիալը կասկածի տակ է դնում, թե արդյոք ճիշտ էին պուրիտանները, արդարացի են եղել մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և անմեղ էին արդյոք վերջիններս։

Սցենարիստների ուշադրությունը սևեռված է «իրական վհուկների» վրա[6], որոնք հանդիսանում են քաղաքի առօրյա կյանքի սահմանափակ մասնիկը՝ կարողանալով թաքցնել իրենց էությունը։ Ջոնը (Շեյն Ուեսթ) և Մերին (Ջանեթ Մոնտգոմերի) գտնվում են էպիկ սիրավեպի կենտրոնում, նույնիսկ այն ժամանակ, երբ կախարդների նկատմամբ պուրիտանական որսը գցում է քաղաքը հիստերիայի, սարսափի և հուսալքության մեջ[7]։

Պատմականորեն Սալեմ գյուղը և Սալեմ քաղաքը պատերազմել են ունեցվածքի, պարենի և եկեղեցական իրավունքների համար։ Նշված ժամանակահատվածում գաղութային տարածքում իսկապես իշխել են պուրիտան առաջնորդները։ Մարդիկ գտնվել են մանրակրկիտ ուշադրության ներքը, որը հանգեցրել է ևս մեկ այլ խնդրի։ Նրանք վախենում էին դառնալ հետապնդման զոհ՝ յուրաքանչյուր մանրուքի համար, որը կարող էր դուր չգալ մոլի պուրիտաններին։ «Վհուկ» բառը թվում էր սովորական և հարմարավետ անեծք, որն ուղղվում էր այն անձանց նկատմամբ, որոնք տարբեր էին պահում իրենց մյուսներից և մեծ արձագանք էր տալիս ցանկացած սոցիալական անարդարության կամ սնահավատության նկատմամբ[8]։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջաններում դերասանների հայտնվելու աղյուսակ
Դերասան Կերպար Եթերաշրջան
1 2 3
Հիմնական կազմ
Ջանեթ Մոնտգոմերի Մերի Սիբլի Հիմնական
Շեյն Ուեսթ Կապիտան Ջոն Օլդեն Հիմնական
Սեթ Գեյբլ Քոթոն Մեյզեր Հիմնական
Թամզին Մերչանտ Էնն Հեյլ Հիմնական
Էշլի Մադեկվե Տիտուբա Հիմնական
Էլիզ Էբերլի Մերսի Լյուիս Հիմնական
Իդո Գոլդբերգ Այզեք Ուոլթոն Հիմնական
Քսանդեր Բերքլի Դատավոր Ջոն Հեյլ Հիմնական Հյուր
Օլիվեր Բելլ Ջոն / Սատանա Հյուր Հիմնական
Ջո Դոյլ Բարոն Սեբաստիան ֆոն Մարբուրգ Հիմնական
Երկրորդական կազմ
Մայքլ Մալհերեն Ջորջ Սիբլի Պարբերաբար
Էժուր Փարսոնս Գլորիանա Էմբրի Պարբերաբար Պարբերաբար
Սեմի Հանրաթի Դոլի Թրասք Պարբերաբար
Սթիվեն Լենգ Ինկրիզ Մեյզեր Պարբերաբար Հյուր
Լյուսի Լոուլես Կոմսուհի Պալատին Ինգրիդ ֆոն Մարբուրգ Պարբերաբար Հյուր
Ստյուարտ Թաուսենդ Բժիշկ Սեմյուել Ուեյնհարթ Պարբերաբար
Մերիլին Մենսոն Թոմաս Դինլի Պարբերաբար

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

WGN America2012 թվականի հուլիսին առաջին անգամ հայտարարել է, որ ունեն ծրագրեր «Չարիք» անվանումով հեռուստասերիալի ստեղծման մասին[9]։ 2013 թվականի հունիսի 4-ին հեռուստաալիքը պիլոտային էպիզոդի փոխարեն պատվիրել է միանգամից առաջին եթերաշրջանը՝ բաղկացած 13 սերիայից և տվել է հեռուստասերիալին նոր անվանում՝ «Սալեմ»[10]։ Նախագիծը ստեղծել են Ադամ Սայմոնը և Բրեննոն Բրահան, որոնք դարձել են գործադիր պրոդյուսերներ Ջեֆ Քվադինետցի և Ջոշ Բերիի հետ[10]։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին սկսվել են նկարահանումներ Լուիզիանա նահանգի Շրիպովտ քաղաքի մեծ արվարձանում, որն ստեղծվել է 17-րդ դարի Մասաչուսեթսի նման[11]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգի մեկնարկի մասին հայտարարվել է 2013 թվականի հոկտեմբերին։ Էշլի Մադեքվեն դարձել է առաջին դերասանուհին, որն ստացել է Տիտուբայի՝ Մերի Սիբլիի գրավիչ և խորհրդավոր օգնականի դերը[12]։ Սեթ Գեյբլը հաջորդ դերասանն է, որն ստացել է տեղի արիստոկրատ և Սալեմում վհուկների որսը գլխավորող Քոթոն Մեյզերի դերը[13]։ Հետո հեռուստասերիալում դերեր են ստացել Ջանեթ Մոնտգոմերին և Քսանդեր Բերքլին։ Մոնտգոմերին ընտրվել է Մերի Սիբլիի՝ Սալեմի ամենահզոր վհուկի և քաղաքային վարչության հարուստ անդամ Ջորջ Սիբլիի կնոջ դերի համար։ Բերքլին ստացել է դատավոր Ջոն Հեյլի դերը, որը Սալեմի քաղաքային վարչության անդամներից մեկն է[14]։ Հետո Շեյն Ուեսթը ստացել է է Ջոն Օլդենի գլխավոր դերը, որը պատերազմի կոփված վետերան և գերի է՝ ներգրավված է Սալեմի վհուկների որսի մեջ[15]։ Թամզին Մերչանտը նույնպես հաստատվել է Էն Հեյլի դերում՝ տաղանդավոր նկարչուհու, որը սիրահարվում է Ջոն Օլդենին՝ Սալեմ ժամանելու ժամանակ։ Էլիզ Էբերլին դարձել է վերջին գլխավոր դերասանուհին, որը հաստատվել է մոլեգնության մեջ կասկածյալ Մերսի Լյուիսի՝ քահանա Լյուիսի դստեր դերի համար[16]։ 2014 թվականի հունիսի 1-ին Սթիվեն Լենգը ստացել է Ինկրիզ Մեսերի՝ Քոթոն Մեյզերի հոր և նույնիսկ ավելի մոլեռանդ Վհուկների որսորդի երկրորդական դերը[17]։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Metacritic քննադատական ագրեգատոր կայքում «Սալեմ» հեռւստասերիալը ստացել է 100-ից 50 միավոր՝ 16 քննադատների արձագանքների հիման վրա։ Հեռուստասերիալը ավելի հանրաճանաչ է դարձել հեռուստադիտողների մոտ, քան քննադատների, այսպիսով Metacritic կայքում վարկանիշը կազմել է 10-ից 6,8 միավոր, իսկ IMDB-ում՝ 7,2[18]: Մյուս քննադատական ագրեգատոր կայքում՝ Rotten Tomatoes-ում հեռուստասերիալն ստացել է 54% «թարմ» (դրական) արձագանքներ, իսկ միջին վարկանիշը կազմել է 10-ից 5,5 միավոր՝ 26 քննադատների արձագանքների հիման վրա[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Salem_(TV_series)
  3. «Shows A-Z - salem on wgn». TheFutonCritic.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  4. Bacardi, Francesca (2013 թ․ դեկտեմբերի 19). «Watch WGN America's 'Salem' Teaser». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  5. 'Salem' to End After 3 Seasons on WGN America
  6. «SALEM: Witches Are Real». WGN America.
  7. «SALEM: An Introduction». WGN America. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Historical Aspects of Salem». WGN America. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  9. «Development Update: Thursday, July 12». The Futon Critic. 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  10. 10,0 10,1 Andreeva, Nellie (2013 թ․ հունիսի 4). «WGN America Greenlights Its First Original Scripted Series, Brannon Braga's 'Salem'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  11. «WGN America Announces Start of Production on First Original Scripted Series, "Salem"». The Futon Critic. 2013 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  12. Masters, Megan (2013 թ․ հոկտեմբերի 8). «TV Line Items: Revenge Vet's Witchy New Role, Idol Champ's CSI Gig, Lies Lands T.I. and More». TV Line. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  13. Bucksbaum, Sydney (2013 թ․ հոկտեմբերի 14). «'Fringe,' 'Arrow' alum Seth Gabel cast as lead role in 'Salem'». Zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  14. Andreeva, Nellie (2013 թ․ հոկտեմբերի 28). «Janet Montgomery To Topline WGN America Drama Series 'Salem'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  15. Goldberg, Lesley (2013 թ․ նոյեմբերի 1). «'Nikita's' Shane West Set as Male Lead in WGN America's 'Salem'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  16. «Development Update: Wednesday, November 6». The Futon Critic. 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  17. Stephen Lang Joins WGN America’s ‘Salem’ | Deadline
  18. «Salem – Season 1». Metacritic. CBS. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  19. «Salem: Season 1». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]