Թամզին Մերչանտ
Թամզին Մերչանտ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 4, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Haywards Heath, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և գրող |
IMDb։ | ID 1708957 |
Թամզին Մերչանտ (անգլ.՝ Tamzin Merchant, մարտի 4, 1987, Haywards Heath, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Անգլիայի Սուսեքս կոմսությունում, որոշ ժամանակ ապրել է Դուբայ քաղաքում։ Սովորել է Վինդլշամ Հաուս մասնավոր դպրոցում (Սուրեյ կոմսություն) և Բրայթոնյան քոլեջում[2][3]։ 2007-2012 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանի Հեմերթոն քոլեջում։ Հետաքրքրվում է պոեզիայով, նրա գրած երկու բանաստեղծությունները հրապարակվել են Platforms Magazine ամսագրում[4][5]։
Մեծ էկրաններին առաջնաելույթը կատարել է 2005 թվականին, կատարելով Ջորջիանա Դարսիի դերը «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում։ Նրա ամենահայտնի դերերից մեկը դարձել է Քեթրին Գովարդը, որը նա կատարել է «Թյուդորներ» հեռուստասերիալի երրորդ և չորրորդ եթերաշրջաններում[6]։
2009 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ դերասանուհին պետք է կատարի Դեյներիս Թարգարիենի դերը «Գահերի խաղը» հեռուստասերիալում՝ նկարահանված Սառույցի և կրակի երգ գրքի հիման վրա[7], բայց որոշակի ժամանակ անց HBO հեռուստաալիքի ներկայացուցիչները հաստատել են, որ Թամզին Մերչանտը լքել է նախագիծը[8]։
2010 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Թամզին Մերչանտը երկրորդական դերով հանդես է գալու Շարլոտա Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում[9]։ Ֆիլմը ցուցադրության մեջ հայտնվել է 2011 թվականին։ Նույն թվականին նրա մասնակցությամբ թողարկվեցին երկու այլ ֆիլմեր՝ Stainless Steel և Red Faction: Origins[10]:
2014-2017 թվականներին «Սալեմ» հեռուստասերիալում կատարել է հիմնական դեր[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Հպարտություն և նախապաշարմունք | Pride & Prejudice | Ջորջիանա Դարսի |
2005 | ֆ | Իմ ընտանիքը և այլ գազաններ | My Family and Other Animals | Մարգո Դարելլ |
2006 | ս | Casualty 1906 | Իսթվուդ | |
2006 | ֆ | The Good Housekeeping Guide | Սառա Ֆոքս | |
2008 | ֆ | Radio Cape Cod | Աննա | |
2008 | ս | Պեղումներ | Bonekickers | Հելենա |
2009 | ֆ | Արքայադուստր Կայուլանի | Princess Ka'iulani | Էլիս Դևիս |
2009-2010 | ս | Թյուդորներ | The Tudors | Քեթրին Գովարդ |
2010 | ս | Հետևանքներ | DCI Banks | Միրանդա |
2011 | ֆ | Ջեյն Էյր | Jane Eyre | Մերի Ռիվերս |
2011 | ֆ | Չժանգոտվող պողպատ | Stainless Steel | Թեմմի Ուոթս |
2011 | ֆ | Կարմիր կուսակցություն։ Ծագում | Red Faction: Origins | Լիրա Մեյսոն |
2012 | ֆ | Էդվին Դրուդի գաղտնիքը | The Mystery of Edwin Drood | Ռոզա Բադ |
2012 | ֆ | Second Wind | Աննա | |
2013 | ֆ | Սպանությունից այն կողմ | Murder on the Home Front | Մոլլի Կուպեր |
2014-2017 | ս | Սալեմ | Salem | Էնն Հեյլ |
2014 | ֆ | Կոպենհագեն | Copenhagen | Սանդրա |
2015 | ֆ | Let Me Down Easy | Ադա | |
2015 | ֆ | Վիշապի սիրտը 3։ Կախարդի անեծքը | Dragonheart 3: The Sorcerer's Curse | Ռոնու |
2015 | ֆ | Պատգամաբեր | The Messenger | Սառա |
2016 | ֆ | Պարուհին | The Dancer | Քեյթ |
2017 | ս | Սուպերգըրլ | Supergirl | Լիրա |
2019 | ս | Կարնիվալ Ռոու | Carnival Row | Իմոջեն Սփոնրոուզ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Tamzin Merchant»։ HuffPost։ Արխիվացված է օրիգինալից 9 April 2016-ին։ Վերցված է 17 April 2020
- ↑ «Record Oxbridge Success»։ Brighton College։ 28 June 2007։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին։ Վերցված է 29 July 2020
- ↑ «Where Does Revenge Stop?» (անգլերեն)։ platformsmagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-02-28
- ↑ «Ode to a Toilet» (անգլերեն)։ platformsmagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-02-28
- ↑ «A 'Tudors' tutorial» (անգլերեն)։ nydailynews.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-02-28
- ↑ «Tamzin Merchant – Daenerys Targaryen in A Game of Thrones» (անգլերեն)։ bscreview.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-02-28
- ↑ «George R. R. Martin talks 'Game of Thrones' as the HBO show's 'Daenerys' departs» (անգլերեն)։ chicagotribune.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-04-30
- ↑ «Production begins on Jane Eyre» (անգլերեն)։ bbc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-04-09
- ↑ «Syfy Announces 2011 Schedule: Alphas, Reality Shows & TV Movies» (անգլերեն)։ tvovermind.zap2it.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-26-ին։ Վերցված է 2011-04-04
- ↑ Goldberg Lesley (1 ноября 2013)։ «'Nikita's' Shane West Set as Male Lead in WGN America's 'Salem'»։ The Hollywood Reporter։ Վերցված է January 13, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 4 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ