2019 թվականի օգոստոսի սկզբին Սոֆիայում դարձել է կադետների Աշխարհի առաջնության հաղթող, եզրափակչում հաղթել է ադրբեջանցիԷլմիր Ալիևին[1]։ 2021 թվականի օգոստոսի 22-ին հասել է Ուֆայում ընթացող պատանեկան աշխարհի առաջնության եզրափակիչ, որում պարտվել է ռուսԴինիսլամ Բամմատովին՝ դառնալով արծաթե մեդալակիր[2]։ 2022 թվականի օգոստոսին Սոֆիայում, եզրափակչում հաղթելով հայՍուրեն Աղաջանյանին, նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունը[3]։ 2024 թվականի ապրիլի 16-ին Բիշքեկում, վճռական ճակատամարտում հաղթելով ղրղզստանցիՌազակ Բեյշեքեևին, դարձել է Ասիայի չեմպիոն[4]։