Ռուսլան Բասիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Բասիև
Баситы Руслан
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ120
Հայտարարվող հասակ188
Ծննդյան թվականհունիսի 20, 1979 (44 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան
ՄարզիչԱսլան Գաբարաև, Արայիկ Բաղդադյան
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Աշխարհի առաջնություն
Բրոնզ Գուանչժոու 2006 120 կգ
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Վիլնյուս 2009 120 կգ
Ռուսաստանի առաջնություն
Բրոնզ Կրասնոդար 2005 120 կգ
Հայաստանի առաջնություն
Ոսկի Երևան 2010 120 կգ
Ոսկի Երևան 2011 120 կգ

Ռուսլան Բասիև (օսերեն՝ Баситы Руслан, հունիսի 20, 1979(1979-06-20), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ազատ ոճի ըմբիշ, Աշխարհի (2006) և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (2009), Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլան Բասիևը ծնվել է 1979 թվականի հունիսի 20-ին։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1995 թվականին՝ Ասլան Գավարաևի ղեկավարությամբ։ 2005 թվականին դարձել է Կրասնոդարում տեղի ունեցած Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2006 թվականին ընդգրկվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմի մեջ և նույն թվականին էլ դարձել Գուանչժոուի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2009 թվականին Վիլնյուսում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։ 2010 թվականին Սպահանում տեղի ունեցած «Թախտի գավաթ» միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ 2012 թվականին, երբ Ռուսլան Բասիևը չկարողացավ Լոնդոնի օլիմպիական խաղերում մրցանակի արժանանալ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարեց, որ Ռուսլանն այլևս հավաքականի կազմում հանդես չի գա[1]։

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի երկակի չեմպիոն (2010, 2011)[2]
  • Հովհաննես Սահակյանի անվան միջազգային մրցաշարի հաղթող (2009, (Խարկով))։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]