Ռուսականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսական կայսրության իշխանությունների հրամանով քանդված Հռոմի կաթոլիկ եկեղեցի Վիլնյուսում, 1877

Ռուսականացում (անգլ.՝ Russification) կամ ռուսաստանացում (անգլ.՝ Russianization), մշակութային ձուլման գործընթացի ձևաչափ, որի ընթացքում ոչ ռուսական համայնքները կամ անհատները հրաժարվում են սեփական մշակույթից և լեզվից հոգուտ ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի:

Պատմական առումով եզրը վերաբերվում է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության պաշտոնական և ոչ պաշտոնական քաղաքականությանը՝ Ռուսաստանի ազգային միավորների և ազգային փոքրամասնությունների նկատմամաբ, ինչը ուղղված էր Ռուսաստանի, ռուսների և ռուսականի գերիշխումն ամրապնդելուն:

Ռուսականացման հիմնական ուղղություններ են քաղաքականությունը և մշակույթը: Քաղաքականության մեջ ռուսականացման տարրը հանդիսանում է ազգային հաստատություններում ռուսներին առանցքային վարչական պաշտոններին շնորհումը: Մշակույթի մեջ ռուսականցումը հանդիսանում է ռուսաց լեզվի գերիշխմանը պաշտոնական թղթարարության և ազգային իդիոմների ուժեղ ռուսական ազդեցության տակ լինելը: Այդ ամենի արդյունքում տեղի ունեցող ժողովրդագրության փոփոխությունը նույնպես դիտարկվում է որպես ռուսականացման ձևաչափ:

Վերլուծության տեսանկյունից օգտավետ է առանձնացնել ռուսականությունը որպես անհատի կամ որևէ հասարակական միավորի էթնիկ ինքնության փոփոխության գործընթացը ոչ ռուսականից՝ ռուսականի, և ռուսականությունը որպես ոչ ռուսական մշակույթի մեջ և տարածքների վրա ռուսաց լեզվի, մշակույթի և ժողովրդի տարածման գործընթացը, ինչը հաճախ տարբերվում է խորհրդայնացումից (անգլ.՝ Sovietization) կամ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կողմից իր վերահսկողության գտնվող տարածքում սահմանված ինստիտուցիոնալ ձևաչափերից[1]: Այդ իմաստով, չնայած ռուսականցումը սովորաբար զուգորդվում է ռուսաստանացմանը (անգլ.՝ Russianization) և ռուսական իշխանության ներքո իրականցվող խորհրդայնացմանը, ամեն մեկը կարելի է դիտարկվել որպես առանձին գործընթաց: Ռուսաստանացումը և խորհրդայնացումը, օրինակ, ոչ միշտ են ինքնաբերաբար բերում ռուսականացմանը՝ ոչ ռուսների լեզվի և ինքնության փոփոխությանը հոգուտ ռուսականի: Այդպիսով, չնայած ռուսաց լեզվի և մշակույթի երկարատև ազդեցությանը, ինչպես նաև խորհրդայնացմանը, խորհրդային ժամանակաշրջանի ավարտին ոչ ռուսները Խորհրդային Միությունում ռուսների հանդեպ մեծամասնություն կազմելու եզրին էին հասել[2]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vernon V. Aspaturian, "The Non-Russian Peoples," in Allen Kassof, Ed., Prospects for Soviet Society (New York: Praeger, 1968): 143–198. Aspaturian also distinguished both Russianization and Russification from Sovietization, the process of spreading Soviet institutions and the Soviet socialist restructuring of social and economic relations in accordance with the ruling Communist Party's vision. (Aspaturian was a Soviet studies specialist, Evan Pugh Professor Emeritus of political science and former director of the Slavic and Soviet Language and Area Center at Pennsylvania State University.)
  2. Barbara A. Anderson and Brian D. Silver,"Demographic Sources of the Changing Ethnic Composition of the Soviet Union," Population and Development Review 15, No. 4 (Dec., 1989), pp. 609–656.