Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
| Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն ռուս.՝ Либерально-демократическая партия России | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Leonid Slutsky[1] |
| Հիմնադիր | Վլադիմիր Ժիրինովսկի |
| Հիմնադրված |
|
| Գաղափարախոսություն | Ցենտրիզմ, հայրենասիրություն, իմպերիալիզմ, հակաամերիկանիզմ, ազգային պահպանողականություն, հակակոմունիզմ, աջ պոպուլիզմ, խառը տնտեսություն |
| Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր և աջական |
| Պաշտոնական գույն(եր) | ոսկեգույն և կապույտ |
| Շտաբ | 107045, Մոսկվա, Լուկովի նրբանցք, տուն 9, կորպուս 1 |
| Թերթ | «ՌԼԴԿ» |
| Միջազգային պատկանելություն |
|
| Նախորդ | Liberal Democratic Party of the Soviet Union? |
| Կայք | ldpr.ru |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ՌԼԴԿ), Ռուսաստանում պաշտոնապես գրանցված կուսակցություն է։ Ստեղծվել է 1992 թվականի դեկտեմբերի 14-ին։ Հանդիսանում է Խորհրդային Միության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետնորդը։ Մեկն է այն երեք կուսակցություններից, որոնք մասնակցել են Ռուսաստանի դաշնության Պետական Դումայի բոլոր վեց համագումարների ընտրություններին, և երկու կուսակցություններից մեկը, որը ընտրությունների արդյունքում տեղ է զբաղեցրել Ստորին պալատում։ Կուսակցության անփոփոխ նախագահն է Վլադիմիր Ժիրինովսկին։ Չնայած իր անվանը, ըստ բազմաթիվ քաղաքական վերլուծաբանների Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չի հարում ազատական ժողովրդավարական գաղափարների։ Սոցիալական ոլորտում կուսակցությունը հավատարիմ է ազգայնականության և հայրենասիրության գաղափարներին, իսկ տնտեսական ոլորտում նրանք հավատարիմ են մնում խառը տնտեսությանը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարտի 25-ից կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը համարվում է Գերագույն խորհուրդը։
- Գերագույն Խորհուրդը ( Գերագույն խորհրդի ղեկավար՝ Իգոր Լեբեդև )
- Գերագույն խորհրդի կազմը
- Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի
- Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև
- Ելենա Վլադիմիրովնա Աֆանասևա
- Ալեքսեյ Նիկոլաևիչ Դիդենկո
- Վադիմ Եվգենևիչ Դենգին
- Յարոսլավ Եվգենևիչ Նիլով
- Ալեքսեյ Վլադիմիրովիչ Աստրովկի
- Վլադիմիր Անատոլևիչ Օվսյաննիկով
- Ալեքսանդր Բորիսովիչ Կուրդյումով
- Միխայիլ Վլադիմիրովիչ Դետյարով
- Իվան Եվգենևիչ Պետրով
- Գերագույն խորհրդի կազմը
- Կենտրոնական աուդիտորական հանձնաժողով (ղեկավարը — Սերգեյ Սիրոտկին)
- Անդամները։
- Մաքսիմ Ստանիսլավովիչ Ռոխմիստրով
- Սերգեյ Նիկանորովիչ Սիրոտկին
- Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բալբերով
- Իլյա Յուրևիչ Դրազդով
- Անդրեյ Նիկոլաևիչ Սվինցով
- Կոնստանտին Սերգեևիչ Սուբբոտին
- Անդամները։
Կուսակցության Նախագահ Վլադմիր Ժիրինովսկի։


Մասնակցությունը Պետական Դումայի ընտրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ձայներ | % | Տեղը | Մանդատներ | % Մանդատները | |
|---|---|---|---|---|---|---|
| 1993 | 12 318 562 | 22,92 | 1/13 | 64 | 14,22 | |
| 1995 | 7 737 431 | 11,18 | 2/43 | 51 | 11,33 | |
| 1999 | 3 990 038 | 5,98 | 5/26 | 17 | 3,78 | |
| 2003 | 6 944 322 | 11,45 | 3/23 | 36 | 8 | |
| Մեծամասնական ընտրակարգով | ||||||
| 2007 | 5 660 823 | 8,14 | 3/11 | 40 | 8,89 | |
| 2011 | 7 664 570 | 11,67 | 4/7 | 56 | 12,44 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||