Ազգանունների հայկականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազգանունների հայկականացում, հայկական ազգանվան ընդունման ակտ: Առ այսօր հայերի ազգանունների զգալի մասը ծագում են թուրքական, հրեական, պարսկական կամ արաբական բառարմատներից, սակայն պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ մասնավոր անձինք սեփական նախաձեռնությամբ հայկականացրել ազգանունները (ի տարբերություն, օրինակ, Իսրայելի, որտեղ գործում է ազգանունների եբրայականացման պետական ծրագիր)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Անժելա Տերյանի վկայությամբ, հայերի մոտ տարածված են ոչ հայկական ծագմամբ՝ ամիրա, բեկ, ռաշիդ, հասան, ջավադ, խան, սուլթան, փաշա ինչպես նաև չոփուռ (ծաղկատար), թոփալ (կաղ), չոլախ (կռնատ), բիշար (անխոհեմ), խզմալ (անզուսպ), չոփիկ (կեղտոտ), յալանդուզ (ստախոս), ղաթրջի (ջորեպան), ղամազ (բանսարկու) արմատներով ազգանունները[1]: Տարածված թուրքածին ազգանունների թվում են. Ալավերդյան, Աղաբաբյան, Բաբուխանյան, Կարաքեշիշյան, Ամիրզադյանները, Փալանդուզյան, Իսագուլյան և այլն: Բազմաթիվ ազգանուններ կրում են նաև արհամարհական կամ վիրավորական նշանակություն՝ Էլօղլյան (օտարի տղա), Ղասաբօղլյան (մսագործի որդի), Ղուլյան ու Ղուլանյան (ստրուկ, ծառա), Եորդակյան (բադ), Գյոդակյան (կարճլիկ), էքմեքչյան (հացագործ), Թերլեմեզյան (չքրտնող), Չեքիջյան (կշռավար), Խզմալյան (անզուսպ), Նավալյան (ապուշ), Գավուկյան (խաբեբա), Համալմազյան (իրավազուրկ), Ղարաջյան (բամբասող)[1]:

Ազգանունների հայկականացման ջատագովներից Անահիտ Տերյանի վկայությամբ, ժամանակին հայ անվանի գործիչներին, «որոնք, բարձր գնահատելով հայ մարդու համար հայեցի անուն-ազգանուն ունենալու կարևորությունն ու խորհուրդը», սեփական օրինակով են հայկականացրել իրենց անուն-ազգանունը. Արամ Մանուկյանն է հրաժարվել իր նախկին Սերգեյ Հովհաննիսյան անուն-ազգանունից, Հովհաննես Քաջազնունին` Իգիթխանյանից, հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը հաճախ հանդես է եկել Վարդ Պատրիկ անունով, և այլն[1]:

Ըստ պատմաբան Բաբկեն Հարությունյանի և քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համահեղինակությամբ հրատարակված հոդվածի, խորհրդային տարիներին Հայաստանում ընթացած մշակույթի «ազգայնացման» գործընթացը անդրադարձել է նաև հայկական անձնանուններին՝ հայ գրականությունից վերականգնվում էին արդեն մոռացված հայ անձնանունները, սակայն ազգանուններին շրջանակներում այդ գործընթաց անձանունների նման լայն մասշտաբներում տեղի չունեցավ, որի պատճառով հայերը առ այսօր շարունակում են կրել բազմաթիվ թյուրքական և թյուրքերենի միջոցով ներթափանցված՝ արաբական և պարսկական ծագումով ազգանուններ (Բալայան, Բաբայան, Ալլահվերդյան և այլն)[2]:

Հայկականացման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Անահիտ Տերյանը ազգանունների հայկականացման մի քանի ճանապարհ է առաջարկում[1].

  • ազգանունը թարգմանել, եթե հնարավոր է,
  • նախնիներից մեկի հայեցի անունը դարձնել ազգանուն,
  • թարգմանել երեխաների ազգանունը՝ ծնողի ազգանվան ինչ-ինչ պատճառներից ելնելով ազգանվան թարգմանության անհնարինության դեպքում:

Որոշ ազգանուններ ուղիղ թարգմանվում են հայերեն[1].

Հին Նոր
Ղասաբօղլյան/Ղասաբյան Մսագործյան
Ղաթրջյան Ջորեպանյան
էքմեքչյան Հացագործյան
Չեքիջյան Կշռավարյան

Այլ ազգանունները թարգմանվում են ազգանվան հիմք հանդիսացող նախնու անվան թարգմանությամբ[1].

Հին Նոր
Իգիթխանյան Քաջազնունի

Այլ ազգանուններ հանդիսանում օսմանյան պաշտոնյաների կողմից հայերին տրված թուրքերեն անբարեհնչյուն բառերից կազմված ազգանուններ[1].

Հին Նոր
Էլօղլյան (օտարի տղա)
Ղասաբօղլյան (մսագործի տղա)
Ղուլյան/Ղուլանյան (ստրուկ, ծառա)
Եորդակյան (բադ)
Գյոդակյան (կարճլիկ)
Թերլեմեզյան (չքրտնող)
Խզմալյան (անզուսպ)
Նավալյան (ապուշ)
Գավուկյան (խաբեբա)
Համալմազյան (իրավազուրկ)
Համալմազյան (բամբասող)

Օտարածին հայկական ազգանունները՝ մանիպուլյացիաների առարկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ բազմաթիվ հայերի թուրքական ծագմամբ ազգանունների առկայությունը հակահայկական մանիպուլյացիաների գործիք է դարձել: Այդպես, օրինակ, Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցներ լեզվաբաններ Հուսեյն Իսմայիլովի, Ազիզ Ալեքբերլի և Էլբրուս Կարակոյունլուի հեղինակած «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ»[3] անվանմամբ գիրք է հրատարակել, որից ադրբեջանցիները հետևյալ հետևությունն են անում. «Սա լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ էթնոսի լեզվի, գիտակցության, մշակույթի վրա ադրբեջանա-թուրքական մշակութային շրջապատի ազդեցության, լեզվային առնչությունների եւ այլ հարցերի վրա»: Գրքի մեջ բերվում է թուրք-ադրբեջանական ծագմամբ ավելի քան 400 հայկական ազգանուն[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մաքրենք մեր ազգանունները թյուրք-թաթարական հետքերից
  2. Բաբկեն Հարությունյան, Ալեքսանդր Իսկանդարյան Հայաստան. ազգային պատմության «ղարաբաղականացումը» (ռուսերեն) Армения: „карабахизация“ национальной истории. — Մոսկվա — Էջ  145-175. — ISSN 5-88735-112-8.
  3. Hüseyn İsmayılov, Əziz Ələkbərli və Elbrus Qaraqoyunlu, Türk mənşəli erməni soyadları. Bakı, “Nurlan nəşriyyatı”, 2011