Ազգանունների եբրայնականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաղտստինում օսմանյան իշխանություններին Եզեկիել Դաինի (Սոկոլովսկու) գրած նամակը, որտեղ ակնհայտ է ազգանվան եբրայականացումը՝ Սոկոլովսկուց ձևափոխելով Դանին

Ազգանունների եբրայնականացում[1][2] (եբր.՝ עברות, Իվրութ, թարգ.՝ «Եբրայնականացում»), եբրայական ազգանվան ընդունման ակտ։ Սփյուռքից իսրայել ներգաղթած բազմաթիվ հրեաների համար եբրայական ազգանվան ընդունումը երկար ժամանակ սփյուռքում անցկացրած իրենց անցյալի մաքրման և պաղեստինյան հրեաների (Օսմանյան Պաղեստինում և Անդրմանդատյան Պաղեստինում բնակվող հրեաների), ապա՝ իսրայելյան հրեանի (անկախ Իսրայելի պետության ազգությամբ հրեա քաղաքացիները) նոր ձևավորվող ինքնության մեջ ձուլման միջոց էր։

Այս երևույթը հատկապես տարածված էր աշքենազի հրեաների մոտ, քանի որ այդ աշքենազների բազմաթիվ ընտանիքներ իրենց ազգանունները ստացել են պարտադիր կարգով՝ Սրբազան Հռոմեական կայսրության հաբսբուրգ Հովսեփ Բ կայսրի 1787 թվականի նոյեմբերի 12-ին լույս տեսած հրամանի հիման վրա[3]։ Այդ իրողություն բացի, Իբերյան թերակղզու սեֆարդ հրեաները հաճախ ունեին Իսպանիայից իրենց արտաքսումից առաջ իրեն ժառանգական ազգանունները (օրինակ՝ Կորդոբերո, Աբրաբանել, Շալթիել, դե Լեոն, Ալկալայ, Տոլեդանո)։ Մինչև եբրայնականացման գործընթացը անմիջապես եբրայական ազգանունները շատ սակավաթիվ էին, ինչպես, օրինակ՝ Քոհեն (թարգ՝՝ Քահանա), Մոս (թարգ՝ Մովսես) և Լևի (թարգ՝. Լեվիթ)։ Բացի այդ, -բերգ, -շտայն կամ -ման վերջավորություններով ավարտվող ազգանունները հաճախ համարվում են հրեական, սակայն դրանք ունեն գերմանական, իսկ -սկի և -վիչ վերջածանցները ունեն սլավոնական ծագում։ Նմանապես, կան հրեական որոշ ազգանունները, ինչպես՝ Կաց, Բոգորազ, Օլ և Պակ, որոնք փաստացի ակրոնիմներ են, չնայած այն բանի, որ հնչում են և հաճախ ընկալվում են որպես օտար ծագում ունեցող (տվյալ դեպքում՝ գերմանական, ռուսական, լեհական և կորեական համապատասխանաբար)։

Ազգանունների եբրայականացումը ունիկալ երևույթ է եբրայերենի մեջ։ Այդ գործընթացը սկսել է արդեն Առաջին և Երկրորդ ալիաների ժամանակ, շարունակվելով նաև Իսրայելի պետության ստեղծումից ի վեր։ Իշուվի ժամանակ ազգանունների եբրայականացման լայն տարածություն ստացած տենդենցը շարունակվել նաև Իսրայելի պետության ստեղծումից հետո, հիմնվելով այն պնդմանը, որ հրեական անունը տալիս է նոր պետությանը պատկանելիության զգացմունքը։ Կար նաև կորուսյալ և մեռյալ անցյալից, նախորդ դարերի ընթացքում օտարածին ազգանուններից հարկադիր ընդունման (օրինակ՝ գերմանական) ազատման ցանկությունը[4]։

Այդ գործընթացը չի ավարտվել նաև այսօր՝ ազգանունը փոխելու դիմում ներկայացնող բազմաթիվ իսրայելցիների մոտ շատերը անում են դա եբրայական անուններ ստանալու պատճառով[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hebraize - Define Hebraize at Dictionary.com».
  2. «the definition of Hebraize».
  3. «November 12: Jews Acquire Family Names». 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  4. «The Hebraization of Surnames». Jewish Agency for Israel. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  5. «What's in a (monarch's) name? - Israel News, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20.