Ալեքսանդր Իսկանդարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսկանդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ալեքսանդր Իսկանդարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1959 |
| Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | քաղաքագետ |
| Աշխատատու | Կովկասի ինստիտուտ |
Ալեքսանդր Մաքսի Իսկանդարյան (1959, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն և հիմնադիրներից մեկը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թվականին Բաքվում, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ։ 2002 թվականին Մոսկվայից տեղափոխվել է Երևան[1]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետաքրքրությունների ոլորտում են էթնոքաղաքական հակամարտությունները, ԽՍՀՄ նախկին տարածքում ընդհանուր առմամբ և Կովկասում մասնավորապես հետկոմունիստական տրանսֆորմացիաները և ազգակառուցումը։ Հետխորհրդային ինստիտուտցիաների, էլիտաների և ինքնությունների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների և ելույթների հեղինակ է[1]։ Իսկանդարյանի գիտական ղեկավարությամբ Կովկասի ինստիտուտում ընթանում են հակամարտությունների, միգրացիաների, դիսկուրսների, ԶԼՄ-ների, տարածաշրջանային քաղաքականության և ինտեգրացիայի վերաբերյալ հետազոտություններ[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чеченский кризис: провал российской политик на Кавказе / Александр Максович Искандарян ; Московский Центр Карнеги. — М., 1995. — 43 с.. — (Научные доклады Московского Центра Карнеги)
- Кавказское соседство: Турция и Южный Кавказ [Текст] : [сборник] / Caucasus inst. ; [ред.: Александр Искандарян]. - Ереван : Ин-т Кавказа, 2008. - 171 с.; 20 см.; ISBN 978-99941-2-180-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ալեքսանդր Իսկանդարյանը Կովկասի ինստիտուտի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.