Սմենավեխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սմենավեխականություն (ռուս.՝ Сменовеховцы), ռուսական մտավորականության (գլխավորապես վտարանդի) հասարակական քաղաքական շարժում 1920-ական թվականներին։

«Սմենավեխականություն» եզրույթն առաջացել է «Սմենա վեխ» («Смена вех») ժողովածուի անվանումից, որ հրատարակել էին մի խումբ կադետ և օկտյաբրիստ գործիչներ (Ն․ Վ․ Ուստրյալով, Ցու․ Վ․ Կլյուչնիկով, Ս․ Ս․ Լուկյանով և ուրիշներ) 1921-ին, Պրահայում[1]։

Սմենավեխականները 1920-ական թվականների 1-ին կեսին ունեցել են շուրջ 10 հրատարակություն։ Սմենավեխականության գաղափարախոսները հույս ունեին, որ նէպի պայմաններում խորհրդային իշխանությունը կվերասերվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 456 CC-BY-SA-icon-80x15.png