Ռուբեն Ոսկանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ոսկանով
Ծնվել էհունիսի 1 (13), 1891[1]
ԾննդավայրԱշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ռուբեն Հայրապետի Ոսկանով (Ոսկանյան, հունիսի 1 (13), 1891[1], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), Միջին Ասիայի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից, կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1914

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Աշխաբադի քաղաքային ուսումնարանը։ 1917 թվականին ղեկավար մասնակցություն է ունեցել Պրիմորիեի մարզի Միլոգրադովո և Օլգա քաղաքներում խորհրդային ռեժիմ մտցնելու համար մղված պայքարին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել է Կրասնովոդսկի հեռագրական գրասենյակի կոմիսար։ 1919 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել բոլշևիկյան կազմակերպությունում, կազմակերպել գործադուլներ, որի համար ձերբակալվել և արտաքսվել է։ 1919 թվականի սեպտեմբերին եկել է Հայաստան, ձեռնամուխ է եղել Ալեքսանդրապոլի (Գյումրի) երկաթուղայինների գործադուլային կոմիտեի կազմակերպմանը, կրկին ձերբակալվել է և արտաքսվել Հայաստանից։ 1920 թվականի հունիսին նշանակվել է ՀամԿ(բ)կ-ի կովկասյան բյուրոյի հրահանգիչ Հյուսիսային Կովկասում։ Եղել է (մինչև 1921 թվականի փետրվարը) ՀԽՍՀ ճանապարհների և կապի ժողկոմ։ Այնուհետև պատասխանատու պաշտոններ է վարել Կովկասի և Միջին Ասիայի երկաթուղիներում, 1923 թվականից՝ կուսակցության Ալթայի և Իվանո-Վոզնեսենսկի նահանգային կոմիտեներում (պատասխանատու քարտուղար, գավկոմի քարտուղար)։ 1927-1928 թվականներին աշխատել է Անդրերկրկոմում (կազմբաժնի վարիչի տեղակալ)։ 1928 թվականի կեսերին գործուղվել է ՀամԿ(բ)կ Կիրգիզիա (Ղազախստան) երկրկոմ, եղել է կուսակցության Գուրևի օկրուգկոմի քարտուղար (1929-1930), ՀամԿ(բ) կ Կիրգիզիա (Ղազախստան) երկրկոմի Հարավային Ղազախստանյան մարզկոմի առաջին քարտուղար (1932-19331934 թվականից ղեկավար աշխատանք է տարել ԱԽՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմատում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 627.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 627