Ռուբեն Գրիգորյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռուբեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Գրիգորյան
Ծնվել է հոկտեմբերի 23, 1915(1915-10-23)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Flag of Iran.svg Իրան
Մահացել է մարտի 28, 1991(1991-03-28) (75 տարեկանում)
Մասաչուսեթս, ԱՄՆ կամ Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտություն դիրիժոր, երաժիշտ, կոմպոզիտոր և ջութակահար
Գործիքներ ջութակ
Աշխատավայր Թեհրանի կոնսերվատորիա
Շրջանավարտ Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց

Ռուբեն Լևոնի Գրիգորյան (1915, հոկտեմբերի 23, Թիֆլիս - 1991, մարտի 28, Բոստոն), հայ ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն ստացել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի դասարան), Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում (Ա․ Տոնեգերի կոմպոզիցիայի դասարան) և կոնսերվատորիայում (դիրիժորություն)։ 1946-1951 թվականներին դասավանդել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակ), 1948-1951 թվականներին՝ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և կոնսերվատորիայի տնօրեն։ 1952 թվականից բնակվել է Բոստոնում։

Կազմել է Կոմիտասի անվան կվարտետ, ղեկավարել (1955 թվականից) տեղի «Կոմիտասյան երգչախմբային ընկերությունը», կազմակերպում և ղեկավարում է (1952 թվականից) հայ սիմֆոնիկ երաժշտության համերգներ՝ ընդգրկելով հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի երկեր։ Ստեղծագործություններից են՝ «Հայկական ռեքվիեմ»-ը, «Նաիրի», «Տատրագոմի հարսը» սիմֆոնիկ պոեմները, իրանական սյուիտը, լարային կվարտետներ, սիմֆոնիա, «Շողոքորթը» օպերետը։ Կատարել է հայկական ժողովրդական երգերի և միջնադարյան տաղերի մշակումներ, հավաքել և հրապարակել է իրանական ժողովրդական երգեր։ 1970 թվականին և 1972 թվականին համերգներ է տվել Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227 CC-BY-SA-icon-80x15.png