Ռուբեն Բադալյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Բադալյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Բադալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1923 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 2, 2005 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ճարտարագետ և ճարտարապետ |
Ռուբեն Արտաշեսի Բադալյան (սեպտեմբերի 27, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2005, Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ, ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1987): Տեխնիկական գիտությունների թեկնածու (1991): ՀՃԱ թղթակից անդամ (1996):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Բադալյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 27-ին, Թիֆլիս քաղաքում։ 1945 թվականին ավարտել է Թբիլիսիի Վրացական ինդուստրիալ և պոլիտեխնիկական (1949) ինստիտուտները։ 1959-1967 թվականներին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ, 1972-1979 թվականներին՝ Շինարարության և ճարտարապետության հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1979 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[1]։
Ստեղծել է հավաքովի միաձույլ հիմնակմախքով բազմահարկ շենքերի կոնստրուկտիվ նոր համակարգ («բադալյանական կոնստրուկցիաներ»)։ Բադալյանի ճարտարագիտական նախագծերով կառուցվել են Ռուսթավիի մետալուրգիական, ազոտային հանքային պարարտանյութերի, արհեստական մանրաթելի, Զեստաֆոնի ֆեռոմիահալվածքի գործարանների մասնաշենքերը, տիտանի արտադրության գործարանը՝ Նովոտուլյան մետալուրգիական կոմբինատում (1956)[1]:
1960-1962 թվականներին Բադալյանի նախաձեռնությամբ և նախագծերով Հայաստանում առաջին անգամ կառուցվել են հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ արտադրական շենքեր՝ Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի (1961) և Երևանի գործիքաշինական (1962) գործարանները, 1968 թվականից՝ տարածական հավաքովի միաձույլ շրջանակավոր հիմնակմախքով շուրջ 500 5-18-հարկանի բնակելի տներ Երևանում, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ 9 բալլ ուժգնության երկրաշարժակայուն 14-հարկանի կետային հիմնակմախքով բնակելիներ՝ Երևանի 16-րդ թաղամասում և կենտրոնում։ 1970-ական թվականներից «բադալյանական» բազմահարկեր կառուցվել են Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում, Տաշքենդում, Եսենտուկիում և այլուր[1][2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Բադալյանը մահացել է 2005 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի (1966, համահեղինակ) համար՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1970):
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր (1967, 1969):
- ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1972) և ոսկե (1977) մեդալներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 189-190։
- ↑ «Ռուբեն Բադալյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ճարտարագետներ
- Հայ ճարտարապետներ
- Վրաստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ